Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց Ղարաբաղի, իսկ ՄԽ առաջարկությունները Երևանի ու Բաքվի կողմից չեն ընդունվի
Հայտարարությունից պարզ դարձավ, որ հենց մադրիդյան փաստաթուղթն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին:
«Պետք է շատ ուշադիր կարդալ Մինսկի խմբի հայտարարությունը: Հայկական, ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցներում Մինսկի խմբի հայտարարության կեղծ մեկնաբանություններ են հնչում: Այնինչ այդ հայտարարության մեջ շատ հետաքրքրական շեշտադրումներ կան:
Նախ ՄԽ-ն առաջին անգամ հրապարակային հնչեցնում է Մադրիդյան փաստաթղթի սկզբունքները: Դրանք նախկինում մաս առ մաս հրապարակվել են, բայց ոչ պաշտոնական աղբյուրներից: Պարզ դարձավ, որ հենց Մադրիդյան փաստաթուղթն է բանակցային գործընթացի հիմքում»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:
Խոսելով Մինսկի խմբի հայտարարության մեջ ներառված այն մտքի մասին, որ իրենք կողմնակից չեն ներկայիս ֆորմատի փոփոխությանը, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ղարաբաղի մասնակցության մասին, Տարասովն ասաց, որ ՄԽ-ն հստակ չի ձևակերպում, որ դեմ է Ղարաբաղի մասնակցությանը բանակցային սեղանին:
«ՄԽ-ն ասում է, որ ներկայիս ֆորմատին է կողմնակից: Սա ընդհանրական ձևակերպում է: Հարց է առաջանում՝ 90-ականներին հաստատված բանակցային ֆորմատը՝ Ղարաբաղ, Ադրբեջան, Հայաստան ներկայիս ֆորմատը չէ՞. չէ՞ որ Հայաստանը միակողմանի որոշում կայացրեց ֆորմատը փոխել ու բանակցել երկու կողմով: Սա մշուշոտ ձևակերպում է, հստակ չէ, չի կարելի ենթադրել, որ իրենք դեմ են»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ-ն աջակցում է երկու ղեկավարների հանդիպմանը: Ստանիսլավ Տարասովը նշեց, որ բանակցությունները փակ են, կողմերը, միջնորդները չեն պատմել, թե ինչ է քննարկվում դռների ետևում, ուստի դժվար է ասել՝ առաջիկա հանդիպումն արդյունավետ կլինի, թե ոչ: Միաժամանակ նա վստահ է, որ եղել են հանդիպումներ ոչ ՄԽ հովանու ներքո:
«Կարծում եմ, որ ՄԽ առաջարկությունները Երևանի ու Բաքվի կողմից չեն ընդունվի: Տարբեր պատճառներով Մադրիդյան փաստաթուղթն ընդունելի չէ որևէ կողմի համար: Եթե հանդիպումը տեղի ունենա, իսկ ես կասկածում եմ, որ ՄԽ հովանու ներքո հանդիպում լինի, չգիտեմ, թե ինչի մասին են խոսելու Փաշինյանն ու Ալիևը:
Նրանք ՄԽ առաջարկները մերժում են, ՄԽ օրակարգն ընդունելի չէ, մեկը Ա է ասում, մյուսը՝ Բ: Եթե Փաշինյանն ու Ալիևն առանձին հանդիպեն իրենց օրակարգով, գուցե օրակարգ ձևավորվի»,- մանրամասնեց Ստանիսլավ Տարասովը:
Քաղաքագետը նկատեց, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց Ղարաբաղի:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ