Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ. Մասիս Մայիլյան
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ: Մարտի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Պատասխանելով տարածքային զիջումների հնարավորության մասին հարցին` նախարարն ասաց. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ: Հետեւաբար, փորձել այն միակողմանի զիջումների միջոցով կարգավորել անընդունելի է եւ խեղաթյուրում է հակամարտության էությունը»:
Մեկնաբանելով ադրբեջանական համայնքի մասնակցության մասին Բաքվի հայտարարությունները` Մասիս Մայիլյանը հիշեցրեց, որ նշված համայնքը՝ Ադրբեջանի քաղաքացիները, մասնակցում են ընտրություններին` դրանով իսկ իրենց երկրի նախագահին լիազորելով իրենց ներկայացնել բանակցություններում:
«Ադրբեջանը փորձում է հավասարության նշան դնել», - նկատեց Մայիլյանը` նշելով, որ նշված համայնքն իրենց երկրում գրանցված է որպես հասարակական կազմակերպություն:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ