Որևէ նախապայման Հայաստանի կողմից երբևէ չի եղել. Զոհրաբ Մնացականյանը՝ 7 ժամ տեւած ԱԽ նիստի մասին
Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը, ու շարունակելու է պահպանել իր պարտավորություններն ու աշխատել խաղաղության համար: Այս մասին, Aysor.am–ի փոխանցմամբ, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։
«Մենք առաջ ենք բերել հարց, որը վերաբերում է լիակատար արդյունավետ աշխատանքին: Մենք բացատրել ենք՝ ինչ է նշանակում Արցախի մասնակցությունը և դրա կարևորությունը՝ արդյունավետ աշխատելու համար։ Վստահ եմ՝ վարչապետի ելույթը լսել եք, այնտեղ եւս շատ հստակ արտահայտված է նույն միտքը, որ որևէ նախապայման Հայաստանի կողմից երբևէ չի եղել։ Հայաստանն աշխատելու է խաղաղության համար: Այս բոլոր հարցերի մասին մենք բազմիցս խոսել ենք, ԱԳՆ-ի հայտարարություն է եղել այդ առումով: Այսօրվա հանդիպումը նույնպես միտված էր նրան, որ մենք շարունակում ենք սերտ աշխատել Արցախի իշխանությունների հետ»,– ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Մնացականյանն ասաց, որ Հայաստանը կառուցողական ու գործնական է տրամադրված:
Նշենք, որ այսօր Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ կայացել է Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը։ Նիստը տեւել է ավելի քան 7 ժամ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ