Վրաստանում չեն բացառում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը
Ռուսաստանի հետ կապերի հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ որոշակի պայմանների բավարարման դեպքում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հարցը կրկին կլինի օրակարգում;
2017-ի փետրվարի սկզբներին Պրագայում կկայանա Աբաշիձեի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Նա ավելացրել է, թե այս պահին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը չի քննարկվում: Հանդիպման ընթացքում քննարկվելու են առեւտրա-տնտեսական փոխհարաբերությունները, տրանսպորտային տարանցման հարցերը եւ որոշակի «հումանիտար խնդիրներ»:
«Երկու երկրների հարաբերույունների առավել բարդ հարցերը՝ Աբխազիյի եւ Ցխինվալի տարածաշրջանի հարցը քննարկվում են չնեւյան միջազգային երկխոսության շրջանակներում»,- ասել է նա:
Աբաշիձեն շեշտել է, որ իրենք պատրաստ են շարունակել երկխոսությունը ռուսաստանյան կողմի հետ:
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին հայտարարել էր, թե չի բացառում, որ Վրաստանի քաղաքացիների համար վերացվի վիզային ռեժիմը:
Top-News.am

















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով