Որքանո՞վ է աճել պետությանը պատճառված վնասը 2018-ին եւ որ ոլորտներին է բաժին ընկել
2016 թվականին ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է 86 քրեական գործ, որով արձանագրվել է մոտ 5,45 մլրդ դրամ պետությանը պատճառված վնաս. 2017-ին եղել է 57 քրգործ, 1,83 մլրդ դրամ, իսկ 2018-ին արդեն ունենք 134 քրգործ, որով պետության պատճառված վնասի նախնական հաշվարկներով կա արդեն 23 մլրդ դրամից ավելի պատճառված վնաս: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով, պետության պատճառված վնասի վերականգումների մասով պատկերը հետեւյալն է. 2016-ին՝ 4,5 մլրդ դրամ, 2017-ին՝ 8,4 մլրդ դրամ, 2018-ին՝ 8,5 մլրդ դրամ:
ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ այդ 23 մլրդ դրամից մոտ 16 մլրդ դրամը բաժին է հասել գազալիցքավորման գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, հաջորդը շինարարական ընկերություններն են, այսպես կոչված, կարգո ընկերությունները, որոնք բեռբների ներմուծմամբ էին զբաղվում, եւ ապահովագրական ընկերությունները:
«Գազալիցքավորման գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանում 2018-ի մարտին շրջանառության աճը կազմում էր 6,4 տոկոս, մինչդեռ 2018-ի հունիսից բարձրանում է 20,4 տոկոս: Ծավալների առումով 39 մլրդ խմ-ից հուլիսին այն արդեն 54 մլն խմ էր:
Այսինքն ՊԵԿ-ի կողմից հունիսից սկսվել են չափագրումներ, որով հետո այդ աճն արձանագրվել է, քրգործեր են հարուցվել, եւ աճի տեմպերը շարունակվում են պահպանվել»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ ընդ որում, այդ ոլորտում տնտեսվարողների թիվը էական փոփոխության չի ենթարկվել, դեռ մի բան էլ աննշան նվազում է եղել, այսինքն խոսքն այս դեպքում ստվերի կրճատման մասին է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից