Ի՞նչ արեցին ստեփանակերտցիները, երբ կույր մարդու գրպանից փողերն ընկան (Տեսանյութ)
Ստեփանակերտում փորձարկում են արել։ Կույր ձևացող տղամարդը քայլել է փողոցում, և նրա գրպանից «պատահաբար» թղթադրամներ են թափվել։ Տեսանյութում երևում է, թե ինչ են արել մարդիկ, երբ տեսել են գետնին ընկած փողը։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված սոցիալական փորձարկման արդյունքն իսկապես հուզիչ է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ հատ–հատ հավաքում կույր ձևացող տղամարդու գրպանից թափված թղթադրամները։ Երեխաներից մեկն էլ գումարը տալուց հետո բռնում է տղամարդու թևից ու որոշում է ուղեկցել նրան։
Փորձարկման հեղինակները որոշել են ստեփանակերտցիներին մեկ այլ փորձության էլ ենթարկել։ Նույն տղամարդը գրպանից հանել է 10 հազար դրամանոցը և խնդրել է անծանոթ մարդկանց, որ իր համար 1 տուփ շոկոլադ գնեն մոտակա խանութից։
Թե ինչպես են մարդիկ արձագանքել այս փորձությանը, կարող եք իմանալ, եթե դիտեք ամբողջ տեսանյութը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը