Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպը պետք է դառնա պատշաճ քննության առարկա. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Ոստիկանություն Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպով ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով։ Ի գիտություն ընդունելով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։
Հաշվի առնելով միջադեպը, դրան նախորդած ու հաջորդած մարդու իրավունքների տեսանկյունից մտահոգիչ զարգացումները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է՝
· Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում բռնության ցանկացած դրսևորում, ինչպես նաև անձի արժանապատվությունը նսեմացնող հրապարակային ցանկացած խոսք։ Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները․
· մարդու ֆիզիկական անձեռնմխելիությունը պետության մեջ ենթակա է անվերապահ պաշտպանության: Այն երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով: Ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով՝ Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար․
· պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը. այն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ․
· նմանօրինակ միջադեպերին պետք է հաջորդի պետական իրավասու մարմինների արագ արձագանքը՝ երաշխավորելով իրավունքի գերակայության անվերապահ գործողությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իրավասության սահմաններում հետևողական է լինելու գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը։
Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն Ամիրյան փողոցում՝ հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ, հարձակվել են վերջինիս վրա: Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ