Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վեոլիա Ջուրը ջրաչափերի վրա գերժամանակակից սարքավորումներ է տեղադրում Այս թշնամական գործողությունների տարածումը Ռուսաստանի կողմից վտանգավոր սրման արտացոլումն է. Էմանուել Մակրոն Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է Բրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբ Միացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվի Ռոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան Հուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև Բացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում է Շնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին Խախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններում Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:

Վեոլիա Ջուրը ջրաչափերի վրա գերժամանակակից սարքավորումներ է տեղադրումԱյս թշնամական գործողությունների տարածումը Ռուսաստանի կողմից վտանգավոր սրման արտացոլումն է. Էմանուել ՄակրոնՎեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում էԲրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբՄիացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվիՌոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայանՀուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջևԲացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում էՇնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասինԽախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններումՊետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել էՌուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոններըՁերբակալվել է Վահրամ ՍահակյանըԱրծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունումԱլեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմիցՁեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել էՀյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկերՓյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի ԳունկոնՀանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետԴավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրըԴեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքներըԵրևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհերԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամԵմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկըԵրկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելըԴատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամEU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան
Հայաստան

Մշակութային հաստատությունները պետք է կարողանան հովանավորներ գտնել տարբեր խնդիրներ լուծելու համար. Նազենի Ղարիբյան

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը ոլորտի զարգացման գործում կարևորում է մշակութային հաստատություններում համակարգային փոփոխություններ իրականացնելը, ստեղծագործող անձանց համար համապատասխան միջավայր ստեղծելը: Նրա կարծիքով` ոչ նյութական և նյութական մշակութային ժառանգության պահպանման համար դրանք քարտեզագրել է հարկավոր: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Նազենի Ղարիբյանի հետ:

-Տիկի՛ն Ղարիբյան, մշակութային ժառանգության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներից է ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր տարբեր մշակութային հիմնարկների սեփական եկամուտներն ավելացնելու համար: Ըստ Ձեզ` որո՞նք են այդ ժամանակակից համակարգերը:

-Թանգարանները, թատրոնները, համերգասրահները և այլ մշակութային կառույցները կարող են տոմսերի առցանց վաճառք, գովազդ իրականացնել, հանրահռչակման տարբեր եղանակներ փնտրել: Մենք ունենք թատրոններ, որոնց տեխնիկան բավականին հին է. բեմերը պետք է համալրվեն ժամանակակից տեխնիկայով: Համերգային դահլիճներում անհրաժեշտ է նոր ձայնային, լուսային, համակարգչային համակարգեր ներառել:

Մշակութային հաստատությունները պետք է կառավարեն իրենց արտաբյուջեն և կարողանան հովանավորներ գտնել տարբեր խնդիրներ լուծելու համար:

Կառավարումը չի ենթադրում միայն տեխնիկական հագեցվածությունը: Պետք է ներքին կառավարման համակարգը բարելավվի, ինչն անմիջականորեն կապված է օրենսդրական դաշտի հետ, իսկ դա էլ իր հերթին` ՊՈԱԿ-ների մասին օրենքի փոփոխություններով: Մենք պետք է ՊՈԱԿ-ների գծով նոր օրենսդրություն մշակենք կամ համալրենք այդ օրենսդրությունը: Իմ պաշտոնավարման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ քննարկումներ եմ ունեցել տարբեր մասնագետների հետ, և բոլորն էլ շեշտում են, որ ՊՈԱԿ-ների մասին օրենքներում կան կետեր, որոնք խոչընդոտում են ստեղծագործական-կատարողական ՊՈԱԿ-ների գործունեությանը:

-Բազմաթիվ ստեղծագործողներ նշում են, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է կարևոր դերակատարություն ունենա ստեղծագործական միջավայր ստեղծելու հարցում և ապահովի ստեղծագործող մարդու և հասարակության միջև կապը:


Ձեր կարծիքով` ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման և իրացման համար ի՞նչ միջավայր պետք է լինի մեր երկրում:
-Շատ եմ կարևորում բոլորի համար հավասար պայմանների առկայությունը, թափանցիկությունը: Առաջին բանը, որը մենք արել ենք ու պետք է կատարելագործենք, մրցութային դրամաշնորհային նոր համակարգի ներդրումն էր: Դա նշանակում է, որ ցանկացած մշակութային միջոցառում կարող է կյանքի կոչվել` դրամաշնորհային մրցույթն անցնելով: Մրցույթի համար ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ, կան տարբեր անվանակարգեր, որոնք անընդհատ փոխվում են ու կփոխվեն ըստ մեր ռազմավարության գերակայությունների: Ներկայումս կա ութ անվանակարգ, հետագայում հնարավոր է, որ անվանակարգերը շատանան. գուցե ավելի թիրախավորված ծրագրեր բացենք, ոչ ոլորտային: Դա արդեն իսկ քայլ է, որը հավասար դաշտ է ապահովում, և ինչո՞ւ եմ ես դա շեշտում, որովհետև նույնիսկ մեր ՊՈԱԿ-ները, որոնք ուզում են ինչ-որ ծրագիր իրականացնել, ոչ թե սուբսիդիայով են ստանում գումարը, այլ մասնակցում են դրամաշնորհային ծրագրին հավասար պայմաններով և այլ կազմակերպությունների հետ: Դա ինձ համար մեծ ձեռքբերում է:

Փառատոները, մրցույթները և նմանատիպ նախաձեռնություններն օգնում են կատարելագործել ստեղծագործական ունակությունները, բայց դրանք ավելի տեսարանային բնույթի են: Ինձ ավելի հետաքրքիր է այն, թե ինչպես է արտադրանքը ստեղծվում ու հասնում մինչև ներկայացման հանրահռչակումը:

Հաճախ տարբեր մշակութային միջոցառումներ անցկացվում են նաև մարզերում: Ես վստահ չեմ, որ մարզի բնակիչները լայն մասշտաբներով մասնակցում են այդ ամենին: Ըստ իս` ավելի էական է տարբեր ինստիտուտներ, կազմակերպություններ ստեղծել մարզերում, որոնք կօգնեն, որ տեղի բնակիչները մասնակցեն մշակութային արտադրանքի ստեղծմանը:

-Ի՞նչ կասեք նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին: Այդ նպատակով ՀՀ կառավարության ծրագրում առաջարկվում է տեղեկատվական շտեմարան ստեղծել: Հաճախ ենք բախվում այն խնդրին, երբ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը «սեփականաշնորհում» են այլ երկրները: Այդ շտեմարանն ի՞նչ կտա մեզ, այն կարո՞ղ է նպաստել այդ ժառանգության հանրահռչակմանը:

-Երբ մենք փորձում ենք խոսել, բանակցել այս կամ այն հարցի շուրջ, պետք է հստակ իմանանք դրա սահմանները, թե ինչ կա հետևում և քարտեզագրենք այդ ամենը: Քարտեզագրումն անհրաժեշտ է ինչպես ոչ նյութական, այնպես էլ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման գործում:

-Կառավարությունը նախատեսում է խթանել պետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությունների, հնագիտական համալիր հետազոտական նորանոր ծրագրերի իրականացմանը: Կա՞ն ոլորտում հիմնական խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հստակեցնել:

-Հուշարձանների պահպանության ոլորտն ամենախնդրահարույցներից է: Այդ բնագավառում առկա խնդիրները շատ վաղուց են գալիս և տարիներով լուծում չեն ստանում: Պետք է հասկանալ, որ մշակութային հուշարձանը միայն ճարտարապետական կառույց չէ. այն մի ամբողջ համալիր է, որն ունի պատմություն, որում կա հնագիտություն, մարդաբանություն, հասարակագիտություն, մի խոսքով` ամեն ինչ: Հուշարձանները վերականգնելիս, ամրակայելիս պետք է հաշվի առնել դրա ստեղծման ժամանակաշրջանի քաղաքակրթական պահանջները, պետք է պահպանել ոչ միայն այս կամ այն հուշարձանը, այլև դրա տարածքը: Կրկնում եմ` խնդիրները շատ են:

Հայաստանում հնագիտությունը բավականին զարգացած է, բայց մենք միջնադարյան արժեքներն ուսումնասիրող հնագետներ քիչ ունենք: Նրանք էլ վերապատրաստման կարիք ունեն: Մենք չունենք միջնադարյան հնագիտության դպրոց, և միջնադարյան հուշարձաններով միշտ զբաղվել են ճարտարապետները: