Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել Ռիժի Լյովի որդու հարսանիքին. Նա հարցազրույց է տալու
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ` մասնակցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանի որդու հարսանիքին, մի քանի օր էլ որոշել է անցկացնել մոր` տիկին Նորայի մոտ: Հարսանիքը կայացել է Ստեփանակերտի «Արարատ գոհար» ռեստորանում, մասնակցել է մոտ 400 մարդ, Երեւանից մեծ թվով հյուրեր են եղել։
Մեզ ասացին, որ ներկա է եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ իր տեղակալներով, նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանը եւ այլք։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում Հայաստան է ժամանելու իրեն հայերի մեծ բարեկամ համարող հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը։
Նա հարցազրույց է անցկացնելու Սերժ Սարգսյանի հետ, որը, մեր աղբյուրների վկայությամբ, ռուսական 2-րդ հեռուստաալիքով կցուցադրվի ապրիլի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, որը նոր իշխողները ցանկանում են «Քաղաքացու օր» ճանաչել եւ դարձնել ոչ աշխատանքային»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ