Էքսկավատորով հարց են լուծում, այդպես չի կարելի. Ճարտարապետների միության փոխնախագահը՝ Խորենացի 13-ի շենքը քանդելու մասին
Էքսկավատորով հարց են լուծում, այդպես չի կարելի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը:
««Շիրակ» հյուրանոցի մոտ տեղակայված Լուսավորության նախարարութան շենքի դիմային հատվածը տարբեր լուծումներով կարելի է պահպանել, դրա տարբեր ձևերն ու մեխանիզմները կան, դրա միջազգային փորձն էլ կա, թե չէ ցանկացած հարց լուծում են էքսկավատորով, այդպես չի կարելի, դա պատմություն է, մշակույթ է»,-ասաց Բադալյանը:
Նրա խոսքով՝ շենքը և առհասարակ նման շենքերը պետք է պահպանել, ոչ թե որևէ մեկի ցանկությամբ գնալ ու քանդել.« Դեռ պարզ չէ, թե ում ցանկությամբ և ինչու, բայց քանդելը լուծում չէ, ես դեմ եմ, անկեղծ ասեմ՝ անգամ հոգնել եմ այդ մասին խոսելուց: Ամեն գնով պետք է պահպանել այդ շենքերը, չի կարելի այդպես անել»:
Ճարտարապետի խոսքով՝ նախ պետք է հարցի լուծման տարբերակներ գտնել, հետևել միջազգային փորձին, այդ դեպքում հաստատ կգտնվեն բազմաթիվ լուծումներ, և շենքերը չեն քանդվի:
Հիշեցնենք, որ 2004-ին ապամոնտաժված շենքի դիմային հատվածը քանդելու թույլտվություն այս տարվա փետրվարի 8-ին տվել է քաղաքապետարանը:
Երևանի քաղաքապետարանի պարզաբանման մեջ էլ ասվում է, որ սեփականատերը բիզնես կենտրոն է կառուցելու, իսկ շենքը ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...