Երիտասարդ հասակում ալկոհոլ օգտագործելու վտանգները թերագնահատվում են. գիտնականներ
Երիտասարդ հասակում ալկոհոլ օգտագործելու վտանգները թերագնահատվում են: Այդ եզրահանգմանն են եկել Բոստոնի բժշկական կենտրոնի գիտնականները: Հետազոտության շրջանակներում պարզ է դարձել, որ ալկոհոլի օգտագործման պատճառով մահվան բոլոր դեպքերի 40 տոկոսը 50 տարեկանից ցածր մարդկանց շրջանում են գրանցվում:
Գիտնականները վերլուծել են մահվան պատճառների եւ հիվանդությունների վճարների պաշտոնական վիճակագրությունն ԱՄՆ-ում 2006-2010 թվականների ընթացքում: Ինչպես պարզ է դարձել, տարիքն իսկապես կարեւոր գործոն է ակլոհոլի օգտագործումից առաջացած մահացության պարագայում:
Այսպես, մահվան բոլոր դեպքերի շուրջ 35.8 տոկոսը, որոնց պատճառ էր դարձել ակլոհոլի օգտագործումը, գրանցվել են 20-ից 49 տարիքային խմբում: Ինչ վերաբերում է 65 տարեկանից բարձր անձանց, ապա այդ տարիքային խմբում մահվան միայն 35 տոկոսն էր հրահրված ոգելից խմիչքներով:
Ուսումնասիրելով կյանքի տեւողության կանխատեսումները՝ ալկոհոլի օգտագործման հետեւանքով կրճատված, գիտնականները պարզել են, որ ալկոհոլային խմիչքների օգտագործման առավելագույն բացասական ազդեցությունը նկատվում է 20-49 տարիքային խմբում (կյանքի «կորսված» տարիների 58.4 տոկոսը): Ընդ որում՝ 65 տարեկանից բարձր տարեց մարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 15 տոկոս:
Հետազոտությունը հրապարակվել է Journal of Studies on Alcohol and Drugs պարբերականում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ