Ո՞վ է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը
2019թ. մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Կողմերը, պետական արարողակարգի համաձայն, հույս են հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-ամերիկյան բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։
Խոսվել է նաև Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումների և սկզբունքային դիրքորոշման մասին:
Ամերիկացի դիվանագետը ՀՀ-ում դեսպան է նշանակվել 2019-ին՝ հաջորդելով Ռիչարդ Միլս Կրտսերին: Թրեյսին (անգլ.՝ Lynne M. Tracy) համարվում է ամերիկացի կարիերային դիվանագետ, Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների հարցերով փորձագետ։
1986 թվականին ավարտել է ԱՄՆ Ջորջիայի համալսարանը, ԽՍՀՄ ուսումնասիրության գծով ստացել է բակալավրի աստիճան։ Նա իրավունք է ուսումնասիրել Օհայոյում։ 1994 թվականին ավարտել է Ակրոնի համալսարանը և ստացել իրավունքի դոկտորի աստիճան։ Տիրապետում է ռուսերենի։
2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի օգոստոս, ըստ տեղեկատվական բաց աղբյուրների, Լին Թրեյսին աշխատել է Պակիստանի Փեշավար քաղաքի ԱՄՆ հյուպատոսությունում։ 2008 թվականի օգոստոսի 28-ին նրա ավտոմեքենայի վրա հարձակվել է զինված խումբ, կրակել են անիվներին, փայտերով հարվածել ավտոմեքենային։ Թրեյսին թիկնապահի և վարորդի օգնությամբ փախել է և վերադարձել իր աշխատանքին, որի համար 2009 թվականին արժանացել է պետքարտուղարի կողմից «Հերոսության պարգև»-ի (անգլ.՝ Secretary’s Award for Heroism):
2011-2012 թվականներին Լին Թրեյսին աշխատել է որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն։ 2012-2014 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնական։ 2014-2017 թվականներին աշխատել է ԱՄՆ փոխդեսպան Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում:
Մինչև 2018 թվականի ավարտը ԱՄՆ պետքարտուղարությունում եղել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական: 2017 թվականին ստացել է «Պատվո մրցանակ» (անգլ.՝ Distinguished Honor Award) Ռուսաստանում դիվանագիտական աշխատանքի համար։
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելիս Լին Թրեյսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է.
«Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կշարունակեմ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի ակնառու ջանքերը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին՝ ուղղված հաշվետու կառավարմանը, անարդար և մենաշնորհային սովորություններից հեռու տնտեսություն ունենալուն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը՝ ամրագրված անկախ դատական համակարգով ու լուրջ հակակշիռներ ունեցող կառավարման համակարգով»:
Նաիրի Հոխիկյան Նաիրի Հոխիկյան


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...