Իրանական կողմն առաջարկում է գազի հետ փոխանակել հանքարդյունաբերությունից ստացվող ապրանքները. փոխնախարար
Իրանական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թեհրան այցի շրջանակում առաջարկել է գազի հետ փոխանակել հանքարդյունաբերությունից ստացվող ապրանքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը:
«Դեռ չեն կոնկրետացրել, թե ինչ տիպի ապրանքի մասին է խոսքը: Գիտեք, որ Հայաստանի և Իրանի միջև կա փոխանակման պայմանագիր՝ գազ-էլեկտրոէներգիայի դիմաց, նույն տրամաբանությամբ էլ առաջարկում են փոխել այլ ապրանքներ գազի դիմաց, բայց, կրկնում եմ, դեռ չեն հստակեցրել, թե ինչ ապրանքների մասին է խոսքը»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:
Փոխնախարարը նշեց, որ ցանկացած փոխշահավետ առաջարկ քննարկելի է, որովհետև Հայաստանը կունենա լրացուցիչ գազ ներկրելու հնարավորություն:
«Ժամանակին մենք Թուրքմենստանից գազ գնելիս 50 տոկոսը վճարում էինք կանխիկ, մյուս 50 տոկոսը՝ հայկական արտադրանքով: Տեքստիլ էինք տալիս և այլն ու կորուստ չէինք ունենում ապրանքի ինքնարժեքում»,- նշեց Գ. Բաղրամյանը:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...