Ահազանգ. Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրերը հոսում են Դեբեդ գետ (վիդեո)
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրեր են հոսում դեպի Դեբեդ գետ: Այս մասին «ԷկոԼուր»-ին ահազանգեց Շնող համայնքի բնակիչ Արայիկ Բաբայանը: Նրա ուղեկցությամբ էկոԼուրը ֆիքսեց՝ ինչպես են աղտոտված ջրերը հոսում դեպի Դեբեդ, որի ջրով մարդիկ ոռոգում են իրականացնում:
«Այրումի ձորից եկած ջուրն է, Ախթալայի կոմբինատից է գալիս, ինձ թվում է՝ պոչամբարից: Էս ջրով ենք ջրում. ծառերը չորացել են, 25-30 ծառ, բադերս, կովս՝ սատկել: 60 հատ բադ ունեի, 3-ն են մնացել: Ջրում ոչ գորտ կա, ոչ ձուկ:
Փետրվարի 17-ին նամակով դիմել եմ Ախթալայի ԼՀԿ-ին, այսօր մարտի 1-ն է, պատասխան չկա: Դիմել եմ, որ վնասի փոխհատուցում տան՝ ծառին 100.000 դրամ, և պահանջում եմ, որ էլ վնաս չտան: Կառավարությունից ակնկալում եմ, որ հետևողական լինեն», - ահազանգեց Արայիկ Բաբայանը:
ԷկոԼուրն ահազանգը ուղղում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...