Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ Լրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդում Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը Կամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. Թրամփ Քննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումները Կիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքի «Flydubai»-ը դադարեցրել է թռիչքները դեպի Իսրայել Գերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք) Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ) Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կիպրոս

Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքի«Flydubai»-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է ԿիպրոսՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովՀայտարարությունԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունը
Հայաստան

«Բյուջեի ճեղքը իմ գործարանը փակելով եք ծածկո՞ւմ». «Հայ Կոլա» գործարանը փակման եզրին է

Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունների պատճառով «Հայ Կոլա» գործարանը կարող է փակման եզրին հայտնվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը։

Գործարանի տնօրենը նշում է՝ ի սկզբանե հարկային օրենսգրքում առաջարկվում էր 100 գրամ գազավորված ըմպելիքի մեջ հինգ եւ ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները ակցիզային հարկով հարկել, սակայն իրենք «Հայ կոլա» գազավորված ըմպելիքները արտադրում են ոչ թե շաքարով, այլ քաղցրացուցիչով, էկոնոմ սեկտորի մեջ են մտնում. ««Հայ Կոլան» 22 տարի է՝ գործում է եւ շեշտը դրել է էկոնոմ դասի վրա, իսկ այսօր էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարության գործառույթները ստանձնած ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի «հզոր» աշխատանքի շնորհիվ գործարանը փակման եզրին է։ Հիմա արդեն շաքարի մասին էլ խոսք չի գնում, ակցիզային հարկի առաջարկը տարածել են բոլոր գազավորված ըմպելիքների վրա, բացառությամբ՝ հանքային ջրի»։


Տնօրենի խոսքով՝ եթե Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ մտնեն, իրենց արտադրանքը ուղղակի չի սպառվի. «Շուկայում «Հայ Կոլայի» արտադրանքը 1.5 լիտրանոցը սպառվում է 200 դրամ գնային սեգմենտում, եթե 1.5 լիտրի դիմաց վճարենք 45 դրամ ակցիզ, գումարած ավելացված արժեքի հարկ, այսինքն՝ 54 դրամ, ապրանքը 30 տոկոսով կթանկանա շուկայում եւ մեր ապրանքն ուղղակի չի սպառվի։ Եթե մեր արտադրանքը դառնա 200 դրամից 300 դրամ, շուկայում էլ գոյություն ունեն նեկտարատիպ, սակայն անհայտ բաղադրության, այսպես կոչված, «բնական հյութեր», որոնք ընդհանրապես բնական հյութի հետ կապ չունեն, սակայն շուկայում արժեն 260-270 դրամ, սպառողը մանրածախ խանութում 300 դրամով գնելո՞ւ է գազավորված ըմպելիքը, թե՞ 260 դրամով այսպես կոչված «բնական հյութը»։

Տիգրան Հովսեփյանի համոզմամբ՝ 30 տոկոս գնաճի դեպքում մուլտիպլիկատիվ էֆեկտով ամբողջ շղթան՝ մատակարարից մինչեւ վերջին սպառողը, խաթարվելու է։ «Շուկան մոնոպոլիզացվելու է, փոքր ընկերությունները շուկայից դուրս կմնան, մնալու են միջազգային բրենդները՝ «Կոկա Կոլա», «Պեպսի Կոլա»։

Նա վստահեցնում է՝ մենաշնորհների դեմ ենք պայքարում, բայց հիմա վերադառնում ենք ավելի ուժեղ մոնոպոլիզացիայի. «Պարոն Ջանջուղազյան, եթե դուք օրենքի նման փաթեթ եք մշակել, հաշվի առե՞լ եք այդ հետեւանքները։ Ասում եք՝ բյուջեի ճեղքը պիտի փակենք, բյուջեի ճեղքը իմ գործարանը փակելով եք փակելո՞ւ։ Եթե չգիտեք՝ ինչո՞ւ է բյուջեն ճեղքվածք տվել, հրաժարական տվեք, թող գա ավելի լավ ֆինանսիստ, որը կկարողանա փակել բյուջեն»։

«Հայ Կոլա» գործարանի տնօրենը պատմեց նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ տեղի ունեցած ժողովի մասին. «Ընդհանուր ժողով է եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, որը եւս համաձայն է Ատոմ Ջանջուղազյանի հետ, որ օրենքի նախագիծը պետք է կիրառվի, չնայած, որ կազմվել է առանց մեզ հետ քննարկելու։ Շահառուներով՝«Հայ Կոլան», «Պեպսի կոլան», «Կոկա Կոլան», «Բջնին», «Կիլիկիան» մեկ ամիս առաջ դիմել ենք կառավարություն, խնդրել ենք հանդիպել, հանդիպման 10–րդ րոպեին պարոն փոխվարչապետն ասաց. «Մենք երեկ երեկոյան ձեզ համար անակնկալ ենք պատրաստել. ոչ միայն շաքար պարունակող, այլև բոլոր գազավորված ըմպելիքների վրա է տարածվում ակցիզային հարկի պահանջը»»։

Նրա խոսքով՝ սա կամայակայն օրենքի նախագիծ է. «Մենք պարտաճանաչ հարկատու ենք եղել, իսկ եղել հիմա եկել, մեզ ասում են՝ փակվեք։ Սա կամայակայն օրենքի նախագիծ է, որովհետեւ սկզբում ասում էին շաքար պարունակող ըմպելիքներին է սա վերաբերում, հետո ասում են՝ ո՛չ, բոլոր գազավորված ըմպելիքներին է դա վերաբերում։ Եթե գազավորված ըմպելիքներին է վերաբերում, ապա հանքային ջրերն էլ ներառեք»,– նշեց Տիգրան Հակոբյանը։

Նա եզրափակեց՝ եթե որեւէ լուծում չտրվի այս հարցին, իրենց այլ ելք չի մնում, քան փակվելը, իսկ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Հիշեցնենք, որ համաձայն շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ապա նշվել է, որ խոսքը բոլոր գազավորված ըմպելիքներին է վերաբերում։