Թուրք սյունակագիրը խոսել է ցեղասպանությունից փրկված հայ որբերի մասին
Թուրք լրագրող և սյունակագիր Սոներ Սերթը gazeteduvar.com.tr կայքի իր սյունակում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած հայ մանուկների հետագա ճակատագրի ու կյանքի դժվարությունների թեմային, որի մասին թուրքական պատմագրությունը լռում է:
Խոսելով Հայոց ցեղասպանության որբերից արևմտահայ գրող Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» գրքի մասին՝ Սերթը նկատում է, որ ֆիզիկական ոչնչացումից փրկված այս երեխաների կյանքը մեծ մասամբ ուղեկցվել է բռնությամբ, չքավորությամբ ու անճարությամբ:
«Ինչպես երևում է՝ ցեղասպանության որբերի մեջ գրեթե չկա մեկը, որ բռնության չենթարկվեր թե՛ իր մյուս հասակակիցների, թե՛ ուսուցիչների կողմից: Հարյուրավոր երեխաներ, որոնցից ամենամեծերը 6-7 տարեկան էին, ստիպված են եղել դատապարտվածի կյանքով ապրել մանկության այն շրջանում, երբ պետք է օրենքով ուզածի չափ մանկական խաղերի համն առնեին», - գրում է սյունակագիրը:
Անդրադառնալով գրքի հեղինակի կյանքի պատմությանը՝ սյունակագիրը նշում է, որ Ծառուկյանը Դեր Զորի երկար ճանապարհն անցնելուց հետո մանկատանն է հայտնվել 5 տարեկանում:
Ծնունդով պատմական Սեբաստիայից Ծառուկյանը ցեղասպանության ժամանակ մնացել է մոր՝ Երանուհու հետ միայնակ: Սիրիայի անապատով երկար գաղթի ճանապարհ անցնել ստիպված մայր ու որդի հասել են սիրիական Հոմս, որտեղ էլ տեղավորվել են կիսախարխուլ մի տանը՝ այլ սեբաստացի հայերի հետ միասին:
Ծանր պայմանների պատճառով երեխային մանկատուն հանձնած Երանուհին տարիներ անց հետ է վերցրել որդուն, սակայն մանկատանն անցկացրած այդ մի քանի տարիներն Անդրանիկ Ծառուկյանի համար «Մանկություն չունեցող մարդիկ» գիրքը ստեղծելու պատճառ են դարձել, որում նա շարադրել է իր հուշերը:
«Մենք մանկություն չունեցանք, որովհետև հայ էինք ու որբ: Ցրտին ու անձրևին մեր ոտաբոբիկ, մերկ ու խեղճ գոյությունը մանկությո՞ւն էր արդյոք: Զրկանքնե՞րը, սո՞վը, արցունքնե՞րը, օտարականների անտարբերությունն ու անխղճությո՞ւնն էր մանկությունը», - Ծառուկյանի հուշերն է մեջբերում սյունակագիրը:
«Սա կարդալուց մի բան ենք մտածում. բայց, իսկապես, 5-7 տարեկան այս երեխաները ինչո՞ւ ստիպված եղան իրենց բնակավայրերից կիլոմետրերով հեռու, միայնակ մի կյանք վարել», - եզրափակում է Սերթը:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...