Շտապ օգնության 375 աշխատակիցներ դիմում են վարչապետին, նախարարին, քաղաքապետին
Երեւանի քաղաքապետարանի «Շտաբ Բժշկական Օգնություն» ՓԲԸ թվով 375 աշխատակից դիմում են գրել ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարին եւ Երևանի քաղաքապետին՝ ցանկանալով իրենց ուշադրությունը գրավել ոլորտում առկա խնդիրների վրա:
Շտապ օգնության աշխատակիցները, մասնավորապես, պահանջում են, որ իրենց բժշկական ապահովագրություն տրամադրեն, աշխատանքի ծավալին համապատասխան աշխատավարձ վճարեն, ՇՕ նոր բրիգադներ ավելացնեն, որպեսզի եղած բրիգադներն այդքան ծանրաբեռնված չաշխատեն, բժշկական համազգեստ հատկացնեն եւ հանգստի արժանապատիվ պայմաններ (այդ թվում՝ վերանորոգված հանգստի սենյակ, սանհանգույց եւ խոհանոց) ապահովեն։
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ՇԲՕ նախկին աշխատակից Վահրամ Բուլղադարյանը, ուղիղ մեկ ամիս առաջ, երբ նա աշխատանքից ազատվելու դիմումներ էր գրել, շտապօգնության աշխատակիցներին խոստացան զբաղվել իրենց խնդիրներով, սակայն մինչ այսօր ոչ մի բան այս ոլորտում չի արվել։
Նշենք, որ Հայաստանում «Շտապ օգնության» մեկ բրիգադը կարող է օրական սպասարկել մինչեւ 30 կանչ, մինչդեռ արտասահմանում այս թիվը սահմանափակվում է 13-ով: Դրանից բացի, «Շտապ օգնության» աշխատակիցների աշխատանքը բազմաթիվ վտանգների հետ է կապված. օրինակ՝ բժիշկների վրա հարձակումներ, նրանք կարող են տուժել վթարների հետեւանքով, եւ բժշկական ապահովագրություն չունեն, որով կֆինանսավորվեր նրանց բուժումը:
Մինչդեռ, «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ հայտարարության մեջ հնչեցված հարցերը բարձրացվել էին դեռեւս մեկ ամիս առաջ:
«Խնդիրներն աստիճանաբար լուծվում են: Դրանք անհնար է մեկ օրում լուծել»,- նշեց նա:
Այսպես՝ բժշկական ապահովագրություն տրամադրելու հարցը կլուծվի արդեն առաջիկա 1-1,5 ամսում: Ինչ վերաբերում է «Շտապ օգնության» ենթակայանների վերանորոգմանը, ապա դրա համար անհրաժեշտ է աշխատանքների համապատասխան գրաֆիկ կազմել:
Օրինակ՝ Շենգավիթում №6 ենթակայանում արդեն պատուհանները փոխել ենք, նախատեսում ենք վերանորոգում կատարել: Կվերանորոգվեն դրա կարիքն ունեցող բոլոր ենթակայանները»,- հայտնեց Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է աշխատանքի լարված գրաֆիկին, ապա մոտակա ամիսներին կստեղծվեն «Շտապ օգնության» 2 լրացուցիչ բրիգադներ:



















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...