Ժողովրդավարությունից դեպի միապետություն. իշխանության քայլը
«Իրավունք» թերթը գրում է.
«Հիշում եք չէ՞, որ, այսպես ասած, նոր Հայաստանում իշխանությունը պատկանում էր ժողովրդին, և հետայսու բոլոր գործընթացները բաց, թափանցիկ ու վերահսկելի են լինելու: Դե մոռացեք, որովհետև կառավարությունը երեկ մերժեց իր նախկին թիմակիցներին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը տվեց բացասական եզրակացություն: Մինչդեռ նախագծով առաջարկվում էր խորհրդարանական վերահսկողություն իրականացրել դիվանագետների նշանակման հարցում:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշեց, որ մերժել են առաջարկությունը մի քանի պատճառներով, և բավական երկար մանրամասնեց դրանք՝ անգամ նշելով, թե դրա համար Սահմանադրական փոփոխություններ են պետք:
Փաստորեն, ստացվում է, որ խորհրդարանական երկրում Ազգային ժողովի կարծիքը դեսպան նշանակելու հարցում, ոչ մեկին հետաքրքիր չէ, այս հարցը որոշելու է միապետը, կներեք, սուպերվարչապետը, ում «հագով» թեպետ կարված չէր այս Սահմանադրությունը, բայց շատ շորասազ դուրս եկավ ու այդպես էլ չի շտապում հրաժարվել սուպերվարչապետական լիազորություններից՝ անգամ դեսպան նշանակելու հարցում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...