Ատամի մածուկը կարո՞ղ է նվազեցնել օրգանիզմի ընկալունակությունը հակաբիոտիկների հանդեպ
Ատամի մածուկի, օճառի եւ շամպունի բաղադրության մեջ մտնող տրիկլոզանը բարձրացնում է բակտերիաների կայունությունը հակաբիոտիկների հանդեպ։ Այս մասին են վկայում Վաշինգտոնի Սենթ Լուիսի համալսարանի գիտնականների հետազոտությունները։
Հետազոտության շրջանակում հիմնական ուշադրությունը հատկացվել է բակտերիասպան հակաբիոտիկներին։ Փորձի առաջին փուլի ընթացքում բակտերիաների մի խումբը ենթարկվել է տրիկլոզանի ազդեցությանը, իսկ մյուսը (ստուգիչ խումբը)՝ ոչ։ Այնուհետեւ բակտերիասպան հակաբիոտիկներ օգտագործելով՝ գիտնականները պարզել են, որ տրիկլոզանը զգալիորեն ավելացրել է գոյությունը պահպանած բակտերիալ բջիջների քանակությունը։ Մասնագետները նշում են, որ տրիկլոզանը բարձրացրել է բակտերիաների կայունությունը շատ հակաբիոտիկների հանդեպ։
Հետազոտության երկրորդ փուլի շրջանակում փորձեր կատարվել են մկների վրա, որոնց տվել են ջուր տրիկլոզանով։ Այնուհետեւ նրանք ստացել են ցիպրոֆլոկսացին, որը կիրառվում է միզուղիների բուժման ժամանակ։ Արդյունքում՝ տրիկլոզան օգտագործած մկների մեզում հայտնաբերվել է 100 անգամ ավելի շատ բակտերիա, քան ստուգիչ խմբի մկների մոտ, որոնք սովորական ջուր են խմել։
Գիտնականները, սակայն, առայժմ չեն շտապում հիփոթեզ հայտնել մարդու օրգանիզմի վրա նման ազդեցության մասին։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Antimicrobial Agents and Chemotherapy պարբերականում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ