Եւ կրկին Դավիթ Սանասարյանի «նվեր ստացած» ավտոմեքենայի մասին
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Երեւանում շրջանառվող լուրերի համաձայն, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ռուսաստանաբնակ գործարարներից մեկից թանկարժեք ավտոմեքենա է նվեր ստացել։
Այսօր այդ մասին գրել է նաեւ մեկ այլ լրատվամիջոց, փորձելով ճշտել, թե այդ լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։
Մասնավորապես, շեշտվում է, թե որոշ տեղեկությունների համաձայն, Դավիթ Սանասարյանը ստացել է 80 հազար դոլար արժողության Lexus GX 470 մակնիշի ամենագնաց` անձնական օգտագործման համար:
ՊՎԾ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մեջլումյանը լրագրողի հարցին ի պատասխան նշել է, թե նման բան չկա, հիշեցնելով, որ 2019-ի հունվարի 17-ին կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչությունից հանվել եւ ՊՎԾ-ին է փոխանցվել Toyota LC 200 մակնիշի մեքենա:
Այսուհանդերձ, անձնական օգտագործման համար նվեր ստացած ավտոմեքենայից ՊՎԾ լրատվականի պետը կարող էր եւ չիմանալ։ Ամեն դեպքում հուսով ենք, որ այդ լուրը կհերքի Սանասարյանը եւ այդ մասին մենք անպայման կգրենք։
Top-News.am


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...