Հանցավորության աճը անհանգստանալու տեղիք չի տալիս. Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարծում է, որ հանցավորության աճի տեմպերը անհանգստանալու տեղիք չեն տալիս:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո Օսիպյանը նշեց, որ որոշակի աճ իսկապես նկատելի է, բայց դա բացատրություն ունի եւ ամեն դեպքում տեմպերն այնպիսին չեն, որ մտահոգեն:
Հիմնական աճը վերաբերում է սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, դրանք հիմնականում բնակարանային գողություններ են:
Միաժամանակ բավականին լուրջ ձեռքբերում կա անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների նվազման, կոռուպցիոն հանցատեսակների կրճատման մասով։
Օսիպյանը հաղորդեց, որ Ոստիկանությունը մշակում եւ առաջիկայում Կառավարությանը կներկայացնի կոնկրետ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ ծրագիր:
«Հեղափոխությունից հետո ժողովուրդն ավելի զգայուն է դարձել եւ ցանկացած մանրուք ոստիկանություն դիմելու առիթ է դառնում: Միայն հեղափոխությունից հետո դիմողների թիվը 807-ով ավելի է եղել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018-ի կես տարվա տվյալներ):
Համաներումը նույնպես անդրադարձել է իրավիճակի վրա: Համաներմամբ ազատված 50 մարդ կրկնել է հանցագործությունը», - ասաց Օսիպյանը:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...