Սանասարյանը 80 հազար դոլար արժեցող ամենագնա՞ց է նվեր ստացել
politik.am-ը գրում է. Այսօր արդեն հաստատվեց, որ ԱԱԾ-ն կալանավորել է ՀՀ ՊՎԾ երկու պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը: Ձերբակալվածները ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի մտերիմներն են և հենց նրա կողմից են նշանակվել այդ պաշտոններում:Politik.am-ի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն և նրա պետը, արդեն մի քանի ամիս է, ինչ հայտնվել են ԱԱԾ ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ամիսներ շարունակ մամուլում հայտնվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացնում որոշ կառույցներում, որոնք փոխկապակցված են այս կամ այն գործարարի հետ: Հատկապես շեշտվում էր ԲԷՑ-ում չիրականացված ստուգումների մասին:
Խոսակցություններ էին շրջանառվում նաև, որ Դավիթ Սանասարյանը գործարարներից մեկից ստացել է 80 հազար դոլար արժողության Lexus GX 470 մակնիշի ամենագնաց` անձնական օգտագործման համար:
Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել ՊՎԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մեջլումյանից: ՊՎԾ մամուլի խոսնակը Politik.am-ի հետ զրույցում ասաց.«Հերքում եմ այդ լուրը, քանի որ նման բան չկա: 2019-ի հունվարի 17-ին Կառավարության որոշմամբ Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչությունից հանվել և ՊՎԾ-ին է փոխանցվել Toyota LC 200 մակնիշի մեքենան: Գնի կամ ձեռքբերման հետ կապված այլ տեղեկատվություն չունենք»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, ԱԱԾ-ն նոր բացահայտումներ կանի ՊՎԾ-ում տիրող իրավիճակի մասին:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...