Հայր ու որդի ծեծելով՝ սպանել են հայհոյանքի համար
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր և վաղը նշանակված է Երևան քաղաքի բնակիչ Միսակ Սարգսյանի մահվան փաստով քրեական գործի դատաքննությունը։ Ամբաստանյալները հայր և որդի են՝ Գևորգ Արտուշի Գալստյանը և Հայկ Գևորգի Գալստյանը։ Գևորգ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 15-ին Երևանի բնակիչ Միսակ Սարգսյանի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում որդու հասցեին հայհոյանք հնչեցնելու հետ կապված պարզաբանում ստանալու համար, նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ խմբի կազմում` որդու` Հայկ Գալստյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ, ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և գլխին, ինչի հետևանքով Միսակ Սարգսյանի առողջությանը պատճառվել է փակ-բութ գանգուղեղային ծանր մարմնական վնասվածք։
Վերջինս ունեցել է վնասվածքներ աջ հոնքի շրջանում․ սալջարդ, վերքեր, գլխի գագաթային շրջանի քերծված և աջ քունքամկանի շրջանի արյունազեղման, ուղեղաբնի և ուղեղիկի թաղանթների շրջանների մանրօջախային արյունազեղումներ՝ կյանքի համար վտանգավորության հատկանիշով, որն էլ իր հերթին Միսակ Սարգսյանի օրգանիզմում առկա նյարդահուզական վիճակի հետ առաջացնելով համապատասխան ախտաբանական փոփոխություններ և վիճակներ` վերջինիս մոտ զարգացնելով սուր պսակային/կորոնար/ անբավարարություն` հանգեցրել է վերջինիս մահվան: Հայր և որդի ամբաստանյալների նկատմամբ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...