Dasaran.am-ն այսուհետ կստանա ծնողների համաձայնությունը՝ աշակերտների անձնական տվյալները մշակելուց առաջ
Անձնական տվյալների պաշտպանության գործակալութունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ից դիմում էր ստացել «Նոր Սերնդի դպրոց» ՀԿ-ի կողմից գործարկվող «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում հարցումներ են ուղարկվել մի շարք պետական ու հասարակական մարմինների, պարզելու՝ արդյոք վերջիններիս փոխանցվում են «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում մշակվող տվյալները:
Գործակալության իրականացրած վարույթի արդյունքում պարզվել է, որ «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն չի տրամադրում օգտատերերի անձնական տվյալները որևէ երրորդ անձի. ապանձնավորված տվյալներ պարունակող վերլուծական նյութեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարություններին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները, իսկ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը տրամադրվում են միայն Արցախի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները։
Ինչ վերաբերում է տվյալների մշակման մասին համաձայնություն ստանալու փաստին, ապա Գործակալությունը վարույթով անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու համար մի քանի հարցում է ուղարկել նաև «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ին, արդյունքում վարույթի ընթացքում dasaran.am կայքում ավելացվել է «Անձնական տվյալների պահպանման քաղաքականություն» վերտառությամբ բաժինը, և մինչև վարույթով որոշում կայացնելը «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում տվյալների մշակումը համապատասխանեցվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, ինչը կարելի է համարել վարույթի արձանագրած կարևոր արդյունքներից մեկը:
Վարույթով նաև հաստատվել է, որ «Դասարան» կրթական ծրագիրը կիրառում է անվտանգության ապահովման բավարար ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ օգտատերերի անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար:
Գործակալության կողմից իրականացված ընտրանքային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Անձնական տվյալների պահպանման քաղաքականություն» բաժինը ավելացվելուց հետո ներկայացվում է ինչպես կայքի նոր օգտատերերին, այնպես էլ կայքի արդեն գրանցված օգտատերերին՝ բաժինն ավելացնելուց հետո առաջին անգամ մուտք գործելիս:
Այպիսով, վարույթի արդյունքում Գործակալությունն արձանագրել է, որ «Դասարան» կրթական ծրագիրի շրջանակում անձնական տվյալների մշակումը համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:
Միաժամանակ, հաշվի առնելով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը և ներկայացրած նյութերը, Գործակալությունը վարույթի արդյունքում պահանջել «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ից ապահովել dasaran.am կայքի օգտատերերի պատշաճ իրազեկումը (ծանուցումը) համաձայնության ստացման համար: Ի կատարումն վերջինի՝ «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն Գործակալությանն ուղղված գրությամբ հայտնել է, որ ապահովվել է dasaran.am կայքի բոլոր օգտատերերի պատշաճ իրազեկումը (ծանուցումը) համաձայնության ստացման վերաբերյալ, մասնավորապես՝ «Անձնական տվյալների պահպանման քաղաքականության» վերախմբագրման շրջանակում կայքում գրանցված բոլոր օգտատերերը և նոր գրանցվող յուրաքանչյուր օգտատեր ստանում են ծանուցում՝ հաստատելով անձնական տվյալների մշակման վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչից հետո միայն հնարավորություն են ստանում օգտվել համակարգից:
Վարույթի արձանագրած կարևոր արդյունքներից է նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Գործակալություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, քանի որ մի կողմից «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ուշադության կենտրոնում էր պահել անձնական տվյալների պաշտպանության խնդիրը և ահազանգել Գործակալությանը, մյուս կողմից «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն, չսպասելով վարույթով որոշման կայացմանը, դեռևս վարույթի ընթացքում կատարելագործել է անձնական տվյալների մշակման իր քաղաքականությունը և անձնական տվյալների մշակումn ամբողջությամբ համապատասխանեցրել օրենքին:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...