Նյու Յորքի գլխավոր հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանն Ազնավուր կհնչի
Նյու Յորքի գլխավոր հրապարակում՝ «Թայմս սքուեր»-ում, ապրիլի 28-ին, ինչպես և ամեն տարի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի:
Ինչպես տեղեկացնում է Massis Post-ը, սպասվում է, որ ակցիայի հազարավոր մասնակիցներ կրկին կոչ կհղեն ԱՄՆ իշխանություններին ճանաչելու ու դատապարտելու 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ցեղասպանությունը:
Հայտնի է, որ միջոցառմանը կմասնակցի կանադահայ երգիչ Էլի Բերբերյանը, որը կկատարի Շառլ Ազնավուրի «Ils Sont Tombes» («Նրանք ընկան») հայտնի երգը:
«Ազնավուրը հայերի պատմության մեջ մեծագույն լեգենդ է, և ես կցանկանայի, որ ցեղասպանության մասին նրա խոսքերը լինեն աշխարհի կենտրոնում՝ Նյու Յորքի «Թայմս սքուեր» հրապարակում», - ասել է հայազգի երգիչը:
Նշվում է, որ միջոցառմանը կմասնակցեն նաև հայտնի քաղաքական, մշակութային գործիչներ, այդ թվում՝ Կոնգրեսի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...