Հայաստանի նոր իշխանություններն իրենց տարօրինակ են պահում ղարաբաղցիների նկատմամբ. Վլադիմիր Սոլովյով
Հայտնի ռուս հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Վեստի FM» ռադիոկայանի Полный контакт ծրագրի եթերում զրուցել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի հետ՝ քննարկելով նաև Հայաստանին առնչվող թեմաներ:
Հաղորդավարն ընդգծել է, որ իրեն մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանի նոր իշխանություններն իրենց խիստ տարօրինակ են պահում ղարաբաղցիների նկատմամբ:
«Ես մի մտերիմ ընկեր ունեմ՝ Սեյրանը, ով միլիարդավոր ներդրումների բիզնես է բերել Հայաստան: Բոլորին նախագիծը դուր է եկել, իսկ Սեյրանն այնպիսի հայրենասեր է, բայց ծնունդով Ղարաբաղից է: Միևնույն ժամանակ նա երկար տարիներ եղել է Ռուսաստանում, այնուհետև Դուբայում: Նա մեծ քանակությամբ գումար է ներդրել Ղարաբաղում և Հայաստանում, այսինքն՝ նա շատ է սիրում իր հայրենիքը: Այժմ նրան ուղղակի հնարավորություն չեն տալիս իրականացնել նախագիծը միայն այն պատճառով, որ նա ծնունդով Ղարաբաղից է»,- ասել է Սոլովյովը՝ նշելով, որ մարդկանց ծննդավայրով բնորոշելը քաղաքակիրթ չէ:
Հաղորդավարն ընդգծել է, որ չի կարող հավատալ նրան, որ նոր վարչապետը կարող է գիտակցաբար նման կերպ վարվել, քանի որ դա հակասում է բոլոր սկզբունքներին, որոնց մասին նա նախկինում հայտարարել էր:
Բաղդասարովն, իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանում ներկա պահին հակաղարաբաղյան տրամադրություններ են տիրում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը