Նոր ու շատ զենքեր գնելով դեռ հաղթող չեն դառնում,այս մասին Ադրբեջանի ղեկավարությունը պետք է մտածի․ Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը Ադրբեջանին
Կարծում եմ, որ նման բարձր պետական մակարդակում սթափություն է պետք, և իրականության զգացողությունը կորցնելը ճիշտ չէ: Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունեն Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքի վերաբերյալ:
«Ռազմավարության, հարձակման ու պաշտպանության մասին միայն կարող են խոսել հաղթանակած բանակի ղեկավարները: Նոր ու շատ զենքեր առնելով դեռ հաղթող չեն դառնում։ Այս ամենի մասին Ադրբեջանի ղեկավարությունը հատկապես պետք է մտածի՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի ոչ ամբողջական ռազմական մասնագիտական կրթությունն ու «փառավոր» ծառայողական անցյալը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայոց բանակի փիլիսոփայությունը փոխվել է՝ պաշտպանականից դառնալով հարձակողական: Դրան արձագանքել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ անհնար է իրենց վախեցնել «քարոզչական բնույթի հայտարարություններով»:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...