ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը փակ է անցկացվում (Տեսանյութ)
ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստում որոշում կայացվեց, որ այն կացկացվի դռնփակ ռեժիմով: Բանն այն է, որ նիստն ընդհատելով, ամբիոնին մոտեցավ մի տղամարդ, ով հոգաբարձուների խորհրդի անդամ չէր, սակայն ելույթի իրավունք էր պահանջում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը մի քանի անգամ դիմեց իրավապահներին, որպեսզի հեռացնեն տղամարդուն դահլիճից:
Նիստը դռնփակ անցկացնելու որոշումը կայացվեց միաձայն:
Ավելի ուշ սակայն, լրագրողներին հետ կանչեցին եւ թույլ տվեցին լուսաբանել նիստը, իսկ մնացածը հեռացվեցին դահլիճից:
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանում տեղի է ունենում հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային միակ հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն է: Նշենք, որ Ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր ԵՊՀ-ում ենթադրյալ իրավախախտումների ու չարաշահումների մասին:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...