Կառավարությունն ԱԳՆ-ին նոր «Մերսեդես» ավտոմեքենա հատկացրեց
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 28-ի որոշմամբ, ԱԳՆ-ին ամրացված 2003 թվականի արտադրության Audi A6 L-1.8 ավտոմեքենան հետ վերցվեց եւ ամրացվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։
Նույն որոշմամբ, Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից շահագործված եւ պետությանը փոխանցված 2016 թ. արտադրության Mercedes-Benz S 350 (արժեքը՝ 27,7 մլն դրամ) ավտոմեքենան ամրացվեց ԱԳՆ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից շահագործված՝ 2016թ. արտադրության Mercedes-Benz S 350 մոդելի ավտոմեքենան տեղափոխվել է Հայաստան՝ Արտաքին գործերի նախարարության կարիքների համար օգտագործելու նպատակով։
Ներկայումս նախարարության կողմից օգտագործվում է 12 տարվա վաղեմության Mercedes-Benz S 350 մոդելի ավտոմեքենա, որի մաշվածության պատճառով ընթացիկ վերանորոգումների հաճախակի կարիք է առաջանում։
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել նշված ավտոմեքենայի փոխանցումը Արտաքին գործերի նախարարությանը՝ առանց լրացուցիչ ծախսեր կատարելու։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...