«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» այլեւս չի լինելու
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 28-ի նիստում որոշեց միավորել «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» եւ «Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ները:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով միեւնույն գործառույթներն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաեւ դրանց գործունեության նպատակահարմարության եւ գործառույթների հստակ ու չկրկնվող լինելու անհրաժեշտությունը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» եւ «Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ները վերակազմավորվում են միացման եղանակով եւ իրավահաջորդության կարգով գործունեությունը շարունակում է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:
Իրավական ակտի ընդունումով ակնկալվում է գործառույթների հստակեցում եւ կրկնությունների բացառում:
Նշենք, որ կառավարության որոշման նախագծի նախնական տարբերակում Տիգրան Պետրոսյանի անունը դուրս էր գալիս ընդհանրապես, սակայն ավելու ուշ որոշվել է պահպանել անունը:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...