Ողբերգությունը չի կարելի վերածել քաղաքական շոուի
2008 թվականի մարտի 1-ից անցել է տասնմեկ տարի։ Անցած տարիների ընթացքում շատ իրադարձություններ եղան, շատերը խոսեցին այս ողբերգությունից, եղան հետաքննություններ, անկախ հետաքննություններ, դատավարություններ, հիմա կրկին հետաքննություն, կրկին սպասվող դատավարություններ: Մենք կարծես հայտնվել ենք կախարդական շրջանում, որից համառորեն դուրս չենք գալիս:
Մարտի 1-ը պետության, ՀՀ քաղաքացիների ողբերգությունն է, որը չի կարելի շահարկել, որից չի կարելի քաղաքական դիվիդենտներ ստանալ, այն չի կարելի շոուի վերածել: Չի կարելի դիտարկել որպես իշխանություն պահելու միջոց։ Հիշատակի երթով չի կարելի քաղաքական շահ հետապնդել: Երթով հնարավոր չէ սեփական մեղքն ուրիշների վրա բարդել:
Ինչ ունենք այսօր.
1. Մարտի 1-ի զոհերի ընտանիքները մատնվել են մոռացության եւ նրանց որեւէ փոխհատուցում չի հատկացվել, պետության անունից ներողություն չի խնդրվել
2. Մարտի 1-ի ողբերգությունը գործող իշխանություններն օգտագործում են քաղաքական վերժխնդրություն իրականացնելու համար:
3. Մարտի 1-ի ողբերգությունը բացահայտելու պատրվակով քրեական գործեր են հարուցվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ռազմական ղեկավարության, պատերազմի հերոսների նկատմամբ:
4. Իրականացվում է ընտրովի արդարադատություն, ինչը ծանր հետեւանքներ կարող է ունենալ երկրի համար:
5. Մարտի 1-ը շահարկելով, իշխանությունները սրում են երկրում առանց այն էլ լարված մթնոլորտը:
2008թ. մարտի 1-ի ողբերգական, արյունալի իրադարձությունները բոլորիս ամոթն ու ողբերգությունն է, եւ այդ էջը պետք է փակել, անցնել առաջ, եւ ամեն ինչ անել նմանատիպ ողբերգությունը բացառելու համար, իսկ դրա համար պետք է.
1. Կարճել արհեստածին քրեական գործերը
2. Հրաժարվել ընտրովի արդարադատությունից եւ քաղաքական վրեժխնդրությունից
3. Անցնել գործի, լծվել երկրի խնդրների լուծմանը։
4. Երկրում հաստատել համերաշխության եւ իրավունքի մթնոլորտ
«Ազատ խոսք եւ ազատ միտք» հասարակական կազմակերպություն
Հովակիմ Կյուրեղյան


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...