Ո՞վ որոշեց լրատվամիջոցներին հանել իրենց տարածքներից
Հայաստանում մամուլը կատարելության չի հասել, ավելին, անգամ հեռու է կատարելությունից, բայց դա ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները: Այսուհանդերձ, միայն այն փաստը, որ մամուլը կատարյալ չէ, դա դեռ հիմք չէ, որ այն պետք է իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվի, ընդ որում, տարատեսակ կիսաքողարկված հնարքների միջոցով:
Քաղաքապետարանի նախաձեռնությունը, որով մի շարք լրատվամիջոցներին գրություն են ուղարկել, առաջարկելով հնգօրյա ժամկետում ազատել զբաղեցրած տարածքները լուրջ մտահոգություն է պատճառում, հատկապես, երբ անգամ դպրոցականներն են հասկանում, որ դա ոչ թե Հայկ Մարությանի կարգին նախաձեռնությունն է, այլ ավելի վերեւներից եկող նախաձեռնություն:
Վստահաբար կարելի է պնդել, որ առանց վերեւների հետ խորհրդակցելու մեր կարգին քաղաքապետը նման արկածախնդրության մեջ չէր ներքաշվի:
Ցավալի է, բայց փաստ, որ գործող իշխանությունները, որքան էլ տարօրինակ հնչի, կենտրոնացել են մամուլի դեմ: Պատահական չէ նաեւ վարչապետի ավագ դստեր ֆեյսբուքյան սկանդալային գրառումը մամուլի վերաբերյալ:
Ակնհայտ է, որ ժողովրդի ուսերի վրա նստած իշխանության եկածներն առանձնապես ջերմ չեն մամուլի նկատմամբ եւ չափազանց սուր են ընդունում ցանկացած քննադատություն, անգամ բարեկամական քննադատություն: Գուցե սա է պատճառը, որ նրանք, ըստ շրջանառվող լուրերի, իրենց ձեռքի տակ են պահում ֆեյքերի հսկայական բանակ, որոնք միանգամից հարձակվում են քննադատական տողերի կամ ռեպորտաժների հեղինակների վրա, նրանց հասցնելով ամենաստոր եւ կեղտոտ վիրավորանքները:
Մամուլին ճնշող իշխանությունը մատնում է իր թուլությունները եւ գրոհելով մամուլի դեմ գցում վարկանիշը եւ ավելի ու ավելի թուլանում: Այնպես որ, հանգիստ թողեք լրատվամիջոցներին եւ զբաղվեք ձեր բուն գործառույթներով, որոնք այնքան շատ են, որ դուք մամուլի դեմ գրոհիների մասին չեք էլ հասցնի մտածել:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...