Էրեբունիում հնչած կրակոցների մասնակիցները «գողական կյանքով» ապրող տղաներ են
Փետրվարի 24-ին կրակոցներ էին հնչել Էրեբունի վարչական շրջանում, ինչի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 27-ամյա Կարո Կարապետյանը, 26-ամյա Էդուարդ Գալստյանը եւ Էդգար Ազիզյանը: Իրավապահները դեպքի վայրից հայտնաբերել են Տոյոտա Սեկվոյա ավտոմեքենան, որի վրա եղել են հրազենային վնասվածքներ, իսկ «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ պարզվել է` վարորդի կողապակու վրա հրազենային վնասվածքին բնորոշ վնասվածք կա. արնանման հետք ե՛ւ մեքենայի վրա, ե՛ւ սրահում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի ու ինքնաձիգի պարկուճներ: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ մինչեւ կրակոցները մի խումբ երիտասարդների միջեւ թեժ վիճաբանություն է տեղի ունեցել: Հիմնական դերակատարները, սակայն, դեռ չեն բացահայտվել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` փոխհրաձգությանը մասնակից տղաները «գողական օրենքներով», «գողական կյանքով» ապրող տղաներ են, որոնք «ճշտի ու սխալի» հարց են բարձրացրել: Մարմնական վնասվածքներ ստացածները երեկվա դրությամբ դեռ ցուցմունք չէին տվել: Ու չի բացառվում, որ նրանք «գողական գնան» եւ հրաժարվեն ցուցմունք տալուց:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...