Բաքվում երթին ռուսաստանցի պատգամավորների մասնակցությունը կրում է ակնհայտ հակահայկական բնույթ. ՌԴ-ում Հայաստանի դեսպան
Մենք վրդովված ենք Բաքվի երթին ռուսաստանցի խորհրդարանականների մասնակցությունից, որն ակնհայտ հակահայկական բնույթ է կրում եւ օգտագործվում է տարածաշրջանում վստահությունը խափանելու նպատակով։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Վարդան Տողանյանը՝ մեկնաբանելով ռուս խորհրդարանականների մասնակցությունը Բաքվի հակահայկական երթին։ «Մեզ համար միանգամայն անհասկանալի են խորհրդարանականներին դրդող պատճառները, ինչի՞ն են նրանք համերաշխություն հայտնում Բաքվում եւ ի՞նչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաների, որոնք հանդիսանում են առանձին պետության պրոպագանդիստական-ագիտացիոն արշավի մասը։ Ինչպես եւ նախկինում, այսօր եւս մենք նպատակաուղղված ենք բարեկամության կամուրջներ գցելուն, անկեղծ եւ դաշնակցային հարաբերություններին եւ հույս ունենք, որ մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան խորհրդարանականների մասնակցությանը լավ կազմակերպված հակահայկական շարժմանը, որի նպատակը անվստահության եւ թյուրըմբռնման սերմանումն է»։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...