Գործարար Սիլվա Համբարձումյանին կհրավիրեն դատարան
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը քննությանը մասնակցելու համար դատարան կհրավիրվի գործարար Սիլվա Համբարձումյանը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 27–ին որոշում կայացրեց դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ Համբարձումյանին կրկին ծանուցելու մասին։
Նշենք, որ Հարությունյանի փաստաբանները համարում են, որ Հարությունյանի եւ գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ։ Պաշտպանները դատարանից խնդրում են պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել քրեական գործը վերաբացելու մասին որոշումը։
Հիշեցնենք, որ հունվարի 18–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։
Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...