Ազգային ժողովում բունտ և գործադուլ է հասունանում
Ազգային ժողովում աշխատող 64 մաքրուհիներ պատրաստվում են գործադուլի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել են մաքրուհիները՝ ներկայացրելով խնդիրը։ Մարտի 30-ին լրանում է մաքրուհիների հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը։ Նախորդ շաբաթ ԱԺ աշխատակազմի ղեկավարի երկու տեղակալներ ժողով են հրավիրել և հայտարարել, որ մրցույթ է հայտարարվել և մրցույթում հաղթող է ճանաչվել մեկ այլ կազմակերպություն, որը, ըստ իր ցանկության, կարո՞ղ է պահել աշխատակիցներին, կարող է պայմանագիր չկնքել։ Աշխատակազմի ղեկավարի տեղակալները փորձել են համոզել՝ նշելով, որ աշխատավարձը կբարձրանա 68 հազարից մինչև 105 հազար, սակայն ապարդյուն։
«Մենք ուզում ենք ԱԺ աշխատակից լինել և ոչ թե մեկ այլ մասնավոր կազմակերպության։ Հիմա մենք զրկվում ենք սոցփաթեթից, պատվովճարներից, բայց գոնե մեր աշխատավարձը ստանանք։ Իրենք իբր մեկ տարի մեզ չեն կարող հանել աշխատանքից, պայմանագրում այդպիսի կետ կա, որ կազմակերպությունը աշխատողներին չի հանի, բայց կարող է մեկ տարի հետո մեզնից որևէ մեկին չպահի, մտավախություն ունենք, որ մեր աշխատատեղերը կկորցնենք։ Մենք արժանապատիվ աշխատում ենք և ուզում ենք աշխատանքից դուրս գալ արժանապատիվ։ Փաշինյանը ուզում է կռացած մարդկանց օգնել, կոչ է անում աշխատելու, հիմա իմաստը ո՞րն է մեզ հետ այսպես վարվելու։ Ըստ էության, մենք կարող ենք կորցնել մեր աշխատանքը։ Մենք համաձայն ենք իր հետ, որ պետք է աշխատելով մարդը ապրի, մենք մեր մինիմալ աշխատավարձով մեր հարցերը լուծում ենք»,- ասացին նրանք։
Մաքրուհիները պատմեցին, որ խնդիրը նախորդ իշխանության ժամանակ է ծագել, երբ անցյալ տարի մարտին կանչել են, ազատել աշխատակիցներին, հետո նույն դիմումով նորից աշխատանքի ընդունել․ «Այդ օրվանից մեր սև օրերը սկսվեցին, մեզ հանեցին աշխատանքից և պայմանագրային աշխատող սարքեցին, և այս սխալի համար առ այսօր որևէ մեկը պատասխան չի տալիս»։
«Մեր հատուկ պահանջը և խնդրանքն այն է, որ մենք չենք ուզում աշխատել որևէ կազմակերպության ենթակայության տակ, այլ ուզում ենք, որ մեր աշխատանքային պայմանները լինեն այնպիսին, ինչպիսին եղել է մինչև այժմ»,- ասացին նրանք։
Մաքրուհիները նշեցին, որ եթե իրենց խնդրանք-պահանջը չկատարվի, պատրաստվում են գործադուլ անել։ Տեղեկացրին, որ պատգամավորներին անակնկալ է սպասվում քառօրյայից առաջ, քանի որ, եթե անգամ մեկ օր ԱԺ-ն չմաքրվի, պատկերը սարսափելի կլինի, զուգարանների վիճակը՝ նույնպես։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...