Ի՞նչ է հայտարարագրել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը
«Փաստ» թերթը գրում է.
«Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և տարվա ընթացքում ստացած եկամտի մասին:
Հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Ս. Բալասանյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 2 200 000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 1 800 000 ՀՀ դրամ:
Հարկային տարվա սկզբում հայտարարագրել է նաև 12 100 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 9000 ԱՄՆ դոլար:
Ս. Բալասանյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են բացառապես աշխատավարձից ու կենսաթոշակից: Աշխատավարձից Ս. Բալասանյանը 2018թ. ստացել է 3 602 100 ՀՀ դրամ եկամուտ, իսկ կենսաթոշակից՝ 620 400 ՀՀ դրամ:
Ըստ հայտարարագրի, Ս. Բալասանյանն այլ եկամուտներ չունի: Ի դեպ, բոլորը գիտեն Ս. Բալասանյանի ընտանիքին պատկանող մի շարք ընկերությունների առկայության մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...