Քննարկումներ ՀՀ-ին տրամադրված և «սառեցված» գումարներն ակտիվացնելու մասին․ Սվիտալսկի
Ես հիմա ամենօրյա ռեժիմով քննարկումներ եմ ունենում Հայաստանի մեր գործընկերների հետ հասկանալու համար, թե ինչպես ակտիվացնենք «սառեցված» գումարները: Լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ եղավ ժամանակին իր նշած՝ «սառնարանում մնացած» 110 միլիոն եվրոն:
«Ես կարող եմ հիշատակել Երևանում նախատեսվող մեծ բյուջե ունեցող նախագիծը, որը դադարեցվել էր մինչև Երևանի ընտրությունները: Ես հավատում եմ, որ մենք հիմա Երևանում ունենք պատասխանատու քաղաքային իշխանություն, որի հետ զրուցել ենք, թե ինչպես առաջ գնանք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նախորդ տարի հուլիսին խոսել էր Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու մասին: Նա, մասնավորապես, ասել էր․
«Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի. արդյո՞ք այդ գումարը պետք է ձեզ: Ես կարծում եմ, որ դրա մեծ մասն անհրաժեշտ է նաև դրամաշնորհների իրականացման համար, որոնց պայմանագրերը վերակնքվել են, բայց չեն իրագործվել: Որոշ պայմանագրերի իրագործումը չի էլ սկսվել: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է: Նախքան խոսելը նոր փող ստանալու մասին, որը, իհարկե, լինելու է, նաև պետք է հետադարձ հայացք գցել: 110 միլիոն եվրոն սպասում է, սպասում է «սառնարանում», և դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»,- ասաց նա:
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ հայկական կողմի հետ քննարկվում է այն հարցը, որ դեռ կա որոշ չափի գումար, որ կարող է օգտագործվել և պետք է օգտագործվի: Նա նշեց, որ քննարկումների արդյունքում հասկանում են, որ շատ հարցեր բավականին դժվար լուծելի են․ դրանք կախված չեն քաղաքական կամքից:
«Բայց ես հույս ունեմ, որ մենք առաջ կգնանք»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ինքը տրամադրված է աջակցել Հայաստանին, ստացել են դիմումներ: «Ես չեմ կարող երաշխավորել, որ Բրյուսելի իմ գործընկերները կընդունեն ամեն առաջարկություն, որ մենք ենք անում՝ հիմնված Հայաստանի դիմումների վրա, բայց մենք տրամադրված ենք դրական Հայաստանի դիմումների նկատմամբ, որոնք խնդրում են, որ պարտականությունների իրականացման ժամկետները հետաձգվեն, որ գումարը չկորցնեն, քանի որ հայտնի է, որ աջակցության բյուջեն հետևյալ կերպ է աշխատում․ եթե դու չես հասցնում կատարել պարտականությունները նախատեսված ժամանակին, գումարը չի լինում, դու չես կարող դա այլևս օգտագործել: Ես հիմա անում եմ ամեն ինչ, որ Հայաստանը կարողանա օգտագործել այդ անցած գումարը»,- ասաց նա:


















































Քաղաքական կամքը բավարար չէ կոռուպցիայի դեմ պայքարում. Պյոտր Սվիտալսկի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...