Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը Նա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետից Բուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ին Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph «Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորին Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ Ղրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի Փեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակըՆա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետիցԲուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ինԱրքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph«Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորինՓետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղՂրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթԳվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդիՓեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքներըԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունումՇերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակովՔիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչԿառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթողՎագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄիհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերումԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՍկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումըԲժիշկը բացահայտել է սուրճի օրական իդեալական չափաբաժինը հաշվարկելու միջոցԼյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինՇրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵրկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. ՊեսկովՆոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվենՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտումՆախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասըՊաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինի
Մամուլ

Տաթևիկ Ռևազյանի եվրոպական ոչինչ չասող վոյաժները

«168 Ժամ»-ը գրում է․

«Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի երիտասարդ տնօրեն Տաթևիկ Ռևազյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ։

Այսպես, վերջինս ս/թ փետրվարի 12-14-ը՝ Բրյուսել (Բելգիա) և 2019 թվականի փետրվարի 15-16-ը՝ Դուբլին (Իռլանդիա) գործուղման է մեկնել Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության («Եվրակոնտրոլ» կազմակերպություն)՝ Բրյուսել (Բելգիա) և «ՌյանԷյր» ավիաընկերության՝ Դուբլին (Իռլանդիա) հրավերով։

Որպես այցի նպատակ՝ Կառավարության կայքում նշվում է՝ հանդիպում «Եվրակոնտրոլ» կազմակերպության գլխավոր տնօրենի, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ ՀՀ կողմից «Եվրակոնտրոլ» կազմակերպության մշտական հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Հանդիպում մշտական հանձնաժողովի քարտուղարի հետ, որի հետ քննարկվել են 2019թ. ընթացքում ՀՀ կողմից մշտական հանձնաժողովի նախագահության շրջանակներում աշխատանքների իրականացման ընթացակարգերը։ Հանդիպում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ Ֆիլիպ Կորնելիսի և Կլաուս Գեյլի հետ, որոնց հետ քննարկվել են Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը։

Հանդիպում «ՌյանԷյր» ավիաընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքացիական ավիացիայի և օդանավակայանների զարգացման ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները։

Հիմա ամենահետաքրքիրը։ Ի՞նչ է քննարկվել։

Բրյուսել, Բելգիա՝

Քննարկվել են ՀՀ կողմից մշտական հանձնաժողովի նախագահության շրջանակներում աշխատանքների իրականացման ընթացակարգերը: Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը: Քննարկվել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ինքնաֆինանսավորման հնարավորությունները: Քննարկումներ նոր ծրագրերի և համագործակցության ուղղությունների ընդլայնման վերաբերյալ։

Դուբլին, Իռլանդիա՝ Քննարկվել են քաղաքացիական ավիացիայի և օդանավակայանների զարգացման և ապագա համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման կամ հավաքի ժամանակ ընդունված որոշումները, պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը.

Բրյուսել, Բելգիա

Ձեռք է բերվել պայմանավորվածություն «Եվրակոնտրոլ» կազմակերպության կառավարման ոլորտի առաջատար մասնագետների կողմից Հայաստան այցի վերաբերյալ։ Այցի ընթացքում կուսումնասիրվեն Կոմիտեի հնարավոր ապագա կարգավիճակը. ինստիտուցիոն փոփոխություններ, ինչպես նաև Կոմիտեի ինքնաֆինանսավորման հնարավորությունները։ Նշված մասնագետների այցը հնարավորություն կընձեռնի ոլորտում առկա լավագույն փորձի ներդրմանը Հայաստանի Հանրապետությունում։

Դուբլին, Իռլանդիա

Ձեռք է բերվել պայմանավորվածություն «ՌյանԷյր» ավիաընկերությանը ներկայացնելու ՀՀ օդանավակայանների եղանակային պայմանների մասին տեղեկատվություն։ Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկա համագործակցության և հարցադրումների ապահովման վերաբերյալ։

Դատարկ հաշվետվություններ

Ոլորտը ներկայացնող մասնագետները, սակայն, մեղմ ասած, տարակուսելի ու ծիծաղելի են համարում հարցերի այն շրջանակը, որը Տաթևիկ Ռևազյանը քննարկել է ուղևորության ընթացքում։ Մասնավորապես, «Եվրակոնտրոլի» ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Կոմիտեի ինքնաֆինանսավորման հնարավորության, ինստիտուցիոնալ փոփոխությունների, կազմակերպչական այլ հարցեր։ Բանն այն է, որ վերոնշյալ կազմակերպությունը զբաղվում է Եվրոպայի օդանավակայանների անտանգության հարցերով, և նրա գործառույթների մեջ չեն մտնում ինստիտուցիոնալ փոփոխությունները կամ պետական կառավարման մարմինների կարգավիճակի ուսումնասիրությունները։

Մասնագետները հիշում են, որ, երբ վերջին անգամ՝ 2013թ., «Եվրակոնտրոլի» մասնագետների այց է եղել ՀՀ, ուսումնասիրվել են «Եվրակոնտրոլի» փաստաթղթերի մեր ներդրումները, և գերազանց գնահատական է ստացել հայկական կողմի իրավական և կազմակերպչական տեսակը՝ ի դեմս «Աէրոնավիգացիոն» ՓԲԸ-ի։ Զավեշտալի է, որ այժմ այդ կազմակերպությանը հրավիրում են ընդհանուր ավիացիոն զարգացման գործընթացներին մասնակցելու, ինչն անընդունելի է և առհասարակ որևէ առնչություն չունի «Եվրակոնտրոլի» կանոնադրական գործառույթների հետ։ Խոսքն ինքնաֆինանսավորման, ինստիտուցիոնալ փոփոխությունների ու ապագա կարգավիճակի խնդիրներին մասին է։ Քաղավիացիայի կոմիտեի ապագա կարգավիճակի խնդիրը, ըստ էության, Կառավարության որոշելիք հարցն է։

Ըստ հաշվետվության՝ հանդիպում է տեղի ունեցել նաև Եվրահանձաժողովի ներկայացուցիչների հետ, և քննարկվել է ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի հետագա ընթացքը, բայց արդյունքների մասին ոչինչ չկա գրված։ Դա զարմանալի չի, քանի որ այդ քննարկումները եղել են դեռևս 2017թ. Կոմիտեի նախկին նախագահ Սերգեյ Ավետիսյանի օրոք, և եվրոպացիներն ընդամենը մեկ խնդիր են ունեցել այն ժամանակվա քննարկումների արդյունքներով, որն իրենք պետք է լուծեին, ոը համաձայնագիրը ստորագրվեր։ Փաստորեն, քննարկելու հարց չի եղել, որ արդյունք էլ լիներ, այնինչ հաշվետվության մեջ դա ներկայացված է՝ որպես նոր սկսվող գործընթաց։

Տաթևիկ Ռևազյանի հաշվետվության մեջ նշված մեկ այլ ձևակերպում ավիացիայի ոլորտի մասնագետներն անլուրջ ու ծիծաղելի են համարում։ Խոսքն այն մասին է, որ գրված է, թե ձեռք է բերվել պայմանավորվածություն «ՌյանԷյր» ավիաընկերությանը ներկայացնելու ՀՀ օդանավակայանների եղանակային պայմանների մասին տեղեկատվություն, քանի որ դա բաց տեղեկատվություն է, հրապարակվում է ամենօրյա, ամենժամյա ռեժիմով, տրամադրվում է անխտիր բոլոր սպառողներին, և բոլոր ավիաընկերությունները թե՛ «Զվարթնոց», և թե՛ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի եղանակային պայմաններին ծանոթանում են թե՛ օնլայն, թե՛ բրիֆինգների միջոցով, ուստի, թե ինչ պետք է ներկայացնեն «ՌյանԷյր» ավիաընկերությանը, խիստ անհասկանալի է։

Կոմիտեի նախագահի հաշվետվության մեջ նշված է նաև, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկա համագործակցության և հարցադրումների ապահովման վերաբերյալ։ Անհասկանալի է, թե ինչ համագործակցության մասին է խոսքը, եթե ավիաընկերությունը՝ որպես ծառայություններ մատուցող բիզնես, շուկան ուսումնասիրում ու որոշում է կայացնում տվյալ երկիր չվերթեր իրականացնել-չիրականացնելու վերաբերյալ։ Եթե խոսքն այն մասին է, որ, ինչպես որոշ երկրներում ընդունված է, պետությունը սուբսիդավորի ավիաընկերությունների ծախսերի որոշ մասը, որ վերջինս էժան չվերթեր իրականացնի, ապա դա մեր երկրի բյուջետային հնարավորությունների դեպքում անհնար է, ուրեմն ի՞նչ առաջիկա համագործակցության ու հարցադրումների մասին է խոսքը։

Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած Կոմիտեում ևս մեկ «բարի» ավանդույթ է բարգավաճում, երկարաժամկետ վճարվող գործուղումների ավանդույթը։

Օրինակ՝ Կոմիտեի՝ օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետն ինչ-որ անհասկանալի պայմանագրի շրջանակում 6 ամսով գործուղվել է Բրյուսելում գտնվող «Եվրակոնտրոլ» կազմակերպություն՝ որպես ՀՀ ներկայացուցիչ, (և կարծես թե մեր ԱԳՆ-ն տեղյակ էլ չէ այդ մասին), ու այնտեղ վարձու բնակարանի, օրապահիկի գումարները ստանալուց զատ՝ այստեղ պահպանել է իր աշխատավարձը։

Սա եզակի դեպք չէ, որովհետև մեկը վերադառնում է, Կոմիտեի աշխատակիցներից մեկը նույն պայմաններով ու տևողությամբ կրկին մեկնում է Բրյուսել։

Հարց է առաջանում՝ այդ ի՞նչ կարևորության գործուղում է՝ աշխատանքի ու աշխատավարձի պահպանմամբ, որ պետք է տևի առնվազն 6 ամիս։

Կարծիք կա, որ Տաթևիկ Ռևազյան եվրոպական վոյաժների կազմակերպիչը հենց վերը նշված վարչության պետն է։

Կառավարությունում պետք է ուշադիր լինեն ու փոքր-ինչ լավ ուսումնասիրեն գործուղված պաշտոնյաների հաշվետվությունները, որովհետև այս օրինակը ցույց է տալիս, որ, ըստ ամենայնի, ոչինչ չասող ու իրենից ամբողջովին ֆիկցիա ներկայացնող, որևէ արդյունք չգրանցած գործուղման վրա վատնվում են ՀՀ հարկատուների գումարները։

Հ.Գ. Արդյո՞ք Կառավարությունում բավականին լավ են ուսումնասիրել Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի կենսագրությունը, գիտե՞ն, տեղեկացվա՞ծ են նրա իրական կրթական ու ինտելեկտուալ մակարդակի ու պրոֆեսիոնալ պատրաստվածության մասին, որ վերջինիս նշանակել են պետական հույժ կարևոր գաղտնիքի օգտատեր ու նրան են վստահել՝ այդ թվում՝ նաև թիվ 1 բորտի ուղեկցման ողջ աշխատանքները»։