Իշխանությունների անտեսանելի խնդիրը. ուր է գնում իշխանությունը
«168 ժամ» թերթը գրում է.
«Հայաստանի ամենակարեւոր խնդիրներից մեկը քաղաքական դիսկուրսի բացակայությունն է։ Առաջին հայացքից թվում է՝ բոլորը խոսում են ամեն ինչի մասին, խոսում են ամենուր ու ամեն օր։ Դա իսկապես այդպես է։
Խնդիրն այն է, սակայն, որ այդ խոսակցությունը քննարկում չէ, որովհետեւ ամենատարբեր հարթակներում ու ձեւաչափերում ծավալվող քննարկումներն իրականում ֆունկցիա կամ օգտակար գործողության գործակից չունեն։
Այդ գործակիցը կամ ֆունկցիան առկա է լինում այն դեպքում, երբ հանրային-քաղաքական դիսկուրսը, դրա արդյունք համարվող գաղափարները, ծրագրերը, մտքերը որեւէ կերպ ու որեւէ չափով ազդում են երկրում կայացվող որոշումների վրա։
Ահա հենց այս տեսանկյունից է, որ ներհայաստանյան դիկուրսի արդյունավետությունը գրեթե զրոյական է։ Որովհետեւ որքան ավելի շատ քննարկումներ են ծավալվում, որքան ավելի բարձր է հնչում քննադատությունը, այնքան իշխանությունն ավելի է մեկուսանում ու բյուրեղանում՝ մեծացնելով որոշումների կայացման կենտրոնացվածության աստիճանը։
Ասվածի ամենավառ վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի քննարկման վերջում։ Ծրագրի առնչությամբ հնչած տասնյակ քննադատություններին, այդ թվում՝ փաստարկված ու հիմնավոր քննադատություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր ակնհայտ հեգնանքով, սարկազմով ու ատելությամբ։ Նրա ելույթը վկայեց, որ այդ մի քանի օրերի քննարկումն անիմաստ էր, որովհետեւ այդ քննարկման ընթացքում հնչած որեւէ քննադատություն, միտք կամ գաղափար չընդունվեց իշխանության կողմից։
Նույն պատկերն է գրեթե բոլոր հարցերում։ Ֆորմալ առումով ժողովրդավարական իշխանությունը փակ է այլըտրանքային որեւէ տեսակետի, առավել եւս՝ քննադատության համար։ Իսկ դա արդեն ավտորիտար իշխանությանը բնորոշ ախտանիշ է։
Ժողովրդավարությունը կենսունակ ու արդյունավետ է այնքանով, որքանով գործում են ժողովրդավարական համակարգի հիմնական բաղադրիչները՝ զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, որոնք հաշվի են առնվում որոշումների կայացման գործընթացում։ Հայաստանում պատկերն այլ է. դե ֆակտո կան հակակշիռների բոլոր համակարգերը՝ խորհրդարան, մամուլ, քաղաքացիական հասարակություն, սակայն դրանցից ոչ մեկը որեւէ ազդեցություն չունի որոշումների կայացման պրոցեսում։
Այս իրավիճակի շարունակությունն է՛լ ավելի է խորացնելու իշխանության ու հասարակության բեւեռացումը՝ իր հերթին՝ մեծացնելով ավտորիտարիզմի չափաբաժինն իշխանության համակարգում, որտեղ փաստացի ամեն ինչ հիմնված է Նիկոլ Փաշինյանի անձի վրա։
Իսկ անձնակենտրոն համակարգերն այնքան ուժեղ չեն, որքան թվում են առաջին հայացքից։ Իրականության մեջ որոշումների կայացման ապակենտրոնացումը, գործողության մեջ իրական ժողովրդավարության հաստատումը բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից։ Այլապես մոնոլիտ դարձող նրա իշխանությունը կարող է փլուզվել այնքան հեշտորեն, որքան հեշտորեն ձեռք է բերվել նախորդ տարվա ապրիլին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...