Մանրամասներ՝ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսումից. Իրավիճակը կտրուկ փոխվել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սերժ Սարգսյանի հետ Սեյրան Օհանյանի առերեսման հարցաքննությունից։ Այն վերաբերում է ոչ թե Մարտի 1-ի գործին, այլ ռելսերի վաճառքի պատմությանը։
Ինչպես հայտնի է, Մեղրիի հատվածում երկաթգծերի անօրինական վաճառքի հետ կապված քրեական գործ կա հարուցված, որի կապակցությամբ էլ Սեյրան Օհանյանը նախապես ցուցմունք է տված եղել, որ դա կատարվել է Սերժ Սարգսյանի հրահանգով։ Սակայն առերեսման ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ Սեյրան Օհանյանը, կարելի է ասել, անհարմար է զգացել աչքերը բարձրացնել եւ ուղիղ նայել իր նախկին նախագահի աչքերին։
Իսկ երբ քննիչը հարցադրում է արել, թե ինչպես եւ ում հրահանգով են վաճառվել ռելսերը, հրաժարվել է նախորդ ասածներից։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ ճիշտ է՝ իր կողմից ուղիղ հրահանգ չի եղել, բայց իր իմացությամբ են վաճառվել դրանք՝ բանակի կարիքների համար, իսկ ավելի կոնկրետ՝ զենք գնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...