Դավիթ Սանասարյանի գործերը եւ լավ են եւ վատ
Համառ լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պետական տենդերներին առնչվող գործընթացում հնարավոր կոռուպցիոն գործարքների հետ կապված ՀՀ ԱԱԾ-ում գործեր են նախապատրաստվում:
Ընդ որում այս մասին խոսում էին ոչ միայն երեւանյան սրճարաններում, այլ գրում են նաեւ լրատվամիջոցները:
Մասնավորապես, ըստ նույն աղբյուրների, գործին խառնված են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենը, ՀՀ ՊՎԾ վերահսկողական վարչության եւ գնումների վարչության պետերը:
Հետաքրքիրն այն է, որ նույն աղբյուրների համաձայն, վերոհիշյալ վարչությունների պետերը հարազատ եղբայրներ են եւ նշանակվել են Դավիթ Սանասարյանի կողմից:
Եւ ահա, ժամեր առաջ, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին։
Դժվար չէ ենթադրել, որ նրանք չէին կարող գործել առանց Դավիթ Սանասարյանի գոնե լուռ համաձայնությամբ: Ի դեպ, Դավիթ Սանասարյանը հեղափոխության առաջնորդներից է, եւ հենց նա էր խոստանում բացահայտել բոլոր ֆինանսական չարաշահումները եւ անդադար սիրում էր հայ ժողովրդին: Ահա այսպիսի սեր:
Սա դեռ քիչ չէ, դեռ լուրեր կան այն մասին, որոնք շարունակում են օդում կախված մնալ, որ վերջերս Դավիթ Սանասարյանը բավական շքեղ ավտոմեքենա է նվեր ստացել ռուսաստանաբնակ հայ գործարարի կողմից, որը բավական սերտ կապեր ունի նաեւ քրեական աշխարհի հետ: Հետաքրքիրն այն է, որ ըստ նույն օդում կախված լուրերի, որի մասին խոսում են սրճարաններում, նույն ավտոմեքենայից նվեր է ստացել նաեւ իրավապահ համակարգի բարձրաստիճան մի պաշտոնյա:
Մենք ակնկալում ենք, որ Դավիթ Սանասարյանը շատ արագ եւ հիմնավոր փաստերով կհերքի այս լուրը, իսկ մենք մեծ հաճույքով այն կհրապարակենք:
Top-News.am


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...