Մարմինն ամբողջությամբ քրեական աշխարհի խորհրդանիշներով դաջված տղամարդու դի` «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ
Փետրվարի 24-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ հյատնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19:50-ին Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք:
Ըստ աղբյուրի՝ մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով՝ ութանկյուններով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել