Ի՞նչ են պահանջում վերին գետաշենցիները «Հիդրոկորպորացիա» ՀԷԿ-ից. պարզաբանում է տնօրենը
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի տարածքում շահագործվող «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ն վնասներ չի հասցնում շրջապատին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Միրզոյանը` հակադարձելով գյուղապետին, ըստ որի՝ ՀԷԿ-ի շահագործումը վնասներ է հասցնում գյուղին եւ նրա էկոհամակարգին:
«Գյուղացիները էկոհամակարգի հետ կապված ինչ-որ հարցեր են բարձրացնում. դա ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Գյուղացիների պահանջի հետ կապվածը ընկերությունը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Գյուղացիները հայտնվել են ՀԷԿ-ի տարածքում, շատ անհասկանալի բողոք-պահանջ էին ներկայացրել, ասել են կջարդենք, կփշրենք, դուրս եկեք ՀԷԿ-ից, եւ բանը հասել է նրան, որ ես ասել եմ անջատել հիդրոէլեկտրակայանը, որպեսզի հանգստացնենք գյուղացիներին: Դրանից հետո զագահարել եմ մարզային ոստիկանություն, ասել եմ, որ ցանկանում եմ ` քրգործ հարուցվի, քանի որ աշխատակիցների կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում»,- պատմեց տնօրենը:
ՀԷԿ-ի տնօրենը ասաց, որ ինքը հանդիպել է գյուղացիների հետ, փորձել է հասկանալ` ինչ են պահանջում իրենցից եւ հասկացել է, որ գյուղացիները ցանկանում են, որ ՀԷԿ-ը ամեն տարի իր եկամուտից որոշակի մաս հատկացնի համայնքի զարգացման եւ անապահով ընտանիքների համար:
Էմիլ Միրզոյանը նշեց, որ իերնք որոշակի գումար կարող են տրամադրել սոցիալական պատասխանատվության շրջանակներում, դա պետք է լինի խնդրագրի տեսքով, այլ ոչ թե պահանջագրի տեսքով:
«Հիդրոկորպորացիա» ՀԷԿ-ի տնօրենը հերքեց նաեւ այն, որ ՀԷԿ-ի գործունեության պատճառով հողատարածքներ են մնացել անջրդի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում օրեր շարունակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում գյուղի տարածքում կառուցվող ՀԷԿ-ի դեմ։ Գյուղացիներ փոխհատուցում են պահանջում ՀԷԿ-ի շահագործամն հետեւանքով անջրդի մնացած հողերի եւ խաթարված էկոհամակարգի համար:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել