Պարգևատրումները պետական բյուջե վերադարձնելու պահանջով ստորագրությունները կներկայացնեն Կառավարություն
«Տրիբունա» հասարակական վերահսկողական խումբը վաղը՝ փետրվարի 25-ին, բողոքի ակցիա կանցկացնի Կառավարության շենքի մոտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Իրինա Հարությունյանը՝ նշելով, որ բողոքի ակցիայից հետո իրենք Կառավարության ներկայացուցչին կհանձնեն ստորագրությունները՝ պետական մարմիններում պարգևատրումները պետական բյուջե վերադարձնելու պահանջով։
«Կառավարության մոտ հայտարարություններ կհնչեն, հետո կհանձնենք ստորագրությունները, մեր հետագա քայլերը կորոշենք ըստ իրենց պատասխանի։ Մենք պահանջում ենք, որ պարգեւավճարների գումարները վերադարձվեն պետբյուջե ավելի կարեւոր նպատակների համար՝ աղքատությունն է, թոշակների բարձրացումն է, գործազրկությունը եւ այլն»,- ասաց Իրինա Հարությունյանը։
Նա նշեց, որ իրենք ցանկացել են այդ ստորագրությունները փոխանցել նաեւ հանրապետության նախագահին եւ ԱԺ նախագահին, սակայն իրենց ասել են, որ իրավաբանորեն ճիշտ չէ, քանի որ նրանք պատասխանատու չեն պարգեւավճարների համար։
Իրինա Հարությունյանը տեղեկացրեց, որ մարզերում էլ են ստորագրագավաք սկսել, նաեւ էլեկտրոնային տարբերակով են անցկացնում, մոտ 5000 ստորագրություն է արդեն հավաքվել։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել