Սեյրան Սարոյանը 3.1 մլն դոլարով վաճառքի է հանել «Ընտրյալների թաղամասի» իր հողակտորը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության անդամ Սեյրան Սարոյանը 3.1 միլիոն դոլարով վաճառքի է հանել Արաբկիր վարչական շրջանում գտնվող իր հողակտորը: «Հետք»-ը նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակել էր «Ընտրյալների թաղամասը» վերտառությամբ ծավալուն նյութ, որտեղ ներկայացրել էինք Հաղթանակ զբոսայգու դիմացի երբեմնի այգում կառուցված շքեղ առանձնատների պատմությունը: Առանձնատները պատկանում են ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այդ տարածքում հողակտոր ունի նաև Սեյրան Սարոյանը, որն էլ այսօր վաճառում է:
Նախկին պատգամավորն անշարժ գույքի գործակալների միջոցով փորձում է վաճառել իրեն պատկանող հողակտորը, որը երկու առանձին կտորներից է բաղկացած՝ 1909 քմ և 2244 քմ: Վաճառքի հայտարարության մեջ ասված է. «Վաճառվում է հողատարածք Կասկադի վերևի հատվածում՝ Մոնումենտում, պարսպապատ, հարթ տարածք է։ Հողը բաղկացած է 2 կտորից՝ մեկը 1909 քառ․ մ, մյուսը՝ 2244 քառ․մ։ Հնարավոր է առանձին վաճառք»: Մեզ հայտնի դարձավ, որ հողակտորի 1 քառակուսի մետրը վաճառվում է 750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Այսինքն, երկու հողակտորը միասին` վաճառվում է 3 միլիոն 114 հազար 750 դոլարով:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել