Ռուս կանայք դարձել են Chanel-ի նկարահանման գլխավոր հերոսուհիները
Chanel ֆրանսիական նորաձեւության տունը ռուս երեք կանանց հրավիրել է մասնակցելու ոսկերչական զարդերի նոր հավաքածուին նվիրված գովազդային արշավին: Գովազդային հոլովակները հայտնվել են You-Tube-ում:
Նկարահանմանը մասնակցել են Մեծ թատրոնի բալետի առաջատար պարուհի Եկատերինա Շիպուլինան, պետերբուրգցի նկարչուհի Մարիա Յանկովսկին եւ դաջվածքների վարպետ Սաշա Unisex-ը: Կանայք ցուցադրել են Coco Crush շարքը, որում տեղ են գտել թեւնոցներ, մատանիներ, ականջօղեր եւ մանյակներ՝ թանկարժեք քարերով զարդարված դեղին ու սպիտակ ոսկուց:
Առաջին հոլովակում երեւում է, թե ինչպես է զարդերով երաժշտության տակ պարում Եկատերինա Շիպուլինան, երկրորդում՝ Մարիա Յանկովսկին նկարում սեփական դիմանկարը, իսկ երրորդում՝ Սաշա Unisex-ն աշխատում իր սրահում: Հավաքածուն ներկայացվելու է մոսկովյան Aizel բուտիկում, որի հետ Chanel-ը համագործակցում է արդեն երրորդ անգամ:
Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ:
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:
1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ