Ստուգումներ բժշկականում. հասել են բուֆետին
Մեր տեղեկություններով ՝ Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է ստուգումներ անցկացնել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ցանկանալով չարաշահումներ հայտնաբերել բուհի հոգաբարձուների նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ և Նիկոլ Փաշինյանի արտաքին ու ներքին քաղաքականությունը ակտիվ քննադատող Արմեն Աշոտյանի գործունեության մեջ։
Ստուգումների ժամանակ շատ փաստեր են ի հայտ եկել, հիմնական թելերը, սակայն, ավելի շատ տանում են դեպի բուհի նախկին ռեկտոր, կաթողիկոսի անձնական բժիշկ Միքայել Նարիմանովի մեքենանություններ, որոնց մասին ժամանակին մամուլում գրվել է,և որոնց պատճառով, Նարիմանյանը, ըստ էության, հրաժարական տվեց։ Ինչևէ, ստուգումների ընթացքում հասել են բուհի բուֆետ և պարզել, որ այն աշխատացրել է Աշոտյանը՝ շահելով մրցույթ։
Hraparak.am-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանն այս առնչությամբ ասաց, որ դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, երբ լրատվամիջոցներից մեկը նմանատիպ ինֆորմացիա էր հրապարակել, հայտնել էր, որ 2016 թվականից բուհի ճաշարանը աշխատացնում էր մի ՍՊԸ, որում, այո, բաժնեմաս է ունեցել նաև իր եղբայրը, որը խոհարար է։ ՍՊԸ-ն աշխատել է Աշոտյանի նախարար լինելուց հետո և, ըստ իր մեկնաբանության, այստեղ պաշտոնական դիրքի որևէ չարաշահում չկա։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել