«Դա ավելի վիրավորական էր, քան մի երկու հատ ոսկին»․ Անատոլի Գնունու տան գողությունը չի հայտնաբերվել
«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունու տան գողությունը դեռ չի բացահայտվել, գողոնի չափն էլ չի ճշտվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ տնօրենը։
«Բացարձակապես ոչ մի նորություն չկա, իրավապահ մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ, վարկածներ չկան։ Հուսով եմ՝ մեր իրավապահ մարմինները կկարողաննա հայտնաբերել»,- ասաց նա։
Անատոլի Գնունին նշեց, որ ինքն այնքան զբաղված է եղել այս ընթացքում, որ դեռ չի էլ հասցրել ճշտել գողոնի չափը, չնայած ինքն ավելի շատ վիրավորված է իր հանդեպ կատարվածից։
«Ամբողջ կյանքս էս ազգին կարողացել եմ միայն օգուտ բերել, կռվի ժամանակ, պատերազմի ժամանակ, բոլոր դժվար պահերին եղել եմ, ստացել եմ շքանշաններ, պատվոգրեր եւ էդ ամեն ինչը հայտնաբերել եմ ոտնատակ տված իմ տանը։ Դա ավելի վիրավորական էր, քան մի երկու հատ ոսկին կամ չգիտեմ ինչը, որ գողացել են»,-ասաց ԲԿ տնօրենը՝ նշելով, որ երբեք չէր մտածի, որ իր իր հետ նման դեպք տեղի կունենար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 19-ին անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացել են, ներս են մտել եւ հափշտակել գումար: Բնակարանը պատկանում է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել