Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության բաժիններ եւ մատ թափ տվել ոստիկանների վրա (Տեսանյութ)
Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անակնկալ այցելեց ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։ Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ բաժնի շենքային պայմաններին, եղավ բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։ Ոստիկանության պետը զրուցեց ծառայողների հետ՝ հրահանգելով ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները, ահազանգերին արձագանքել արագ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում Վալերի Օսիպյանը նկատեց նաև որոշ թերություններ, որոնց արագ և արդյունավետ շտկման համար խիստ հանձնարարականներ տվեց ոչ միայն ծառայողներին, այլև ստորաբաժանման պետին։
Նույն օրը տեղի ունեցած հաջորդ անակնկալ այցը ոստիկանության Երևան քաղաքի վարչության մաշտոցի բաժնում էր։ Այստեղ ևս Վալերիյ Օսիպյանը շրջեց բաժնի բոլոր ստորաբաժանումներում, զրուցեց աշխատակիցների հետ՝ ստուգելով նրանց մասնագիտական գիտելիքները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգեց առաջնային ուշադրության արժանացնել համազգեստի կրման կանոնները՝ միշտ լինելով կոկիկ և ազդեցիկ։ Վալերիյ Օսիպյանը նկատեց նաև թերություններ, որոնց լուծման համար կոնկրետ ցուցումներ տվեց ստորաբաժանման ղեկավարին՝ պահանջելով հետևողական լինել անձնակազմի նկատմամբ։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել